Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, w8 2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759.9 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսվում են 3 տրլն 482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ, ըստ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 83 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 10, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 7, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ…
Կարդալ ավելինՎայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցը միացնել Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցին և ստեղծել մեկ միջնակարգ դպրոց: Հիմնավորման մեջ նշվում է, որ Մոզրովի հիմնական դպրոցին լիզենզիայով հատկացվել է 100 տեղ, սակայն ներկայումս դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է: Իսկ ահա Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի հզորությունը նախատեսված է 330 սովորողի համար, սովորում է 143 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր…
Կարդալ ավելինՀՀ ՆԳՆ-ն 1,3 մլրդ դրամով 67 հատ էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել
ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1,3 մլրդ դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։ ՆԳՆ–ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել է «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։ Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։ Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 27-ին հանրապետության որոշ մասերում սպասվում են անձրեւներ եւ մառախուղ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, 3-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +23+25։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20, Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝– +20+22, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+18, Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18, Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +17+21, Արագածոտնի…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 387.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.20 դրամ (նվազել է 1.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.41 դրամ (աճել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.18 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-429 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ: «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով»,- գրել է նախարարը։
Կարդալ ավելինԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլար հատկացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որում նշել է Ուկրաինային 8 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին։ Ջո Բայդենի խոսքով՝ այս ընթացքում Ուկրաինան հաղթեց Կիևի համար մղվող ճակատամարտում, վերականգնեց պատերազմի սկզբում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսից ավելին և պաշտպանեց իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ «Բայց դեռ շատ բան կա անելու։ Այդ իսկ պատճառով այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային անվտանգության ապահովման ավելացման և մի շարք լրացուցիչ գործողությունների մասին, որոնք կօգնեն Ուկրաինային հաղթել այս պատերազմում»,- ասվում է ԱՄՆ…
Կարդալ ավելինՆեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նրա սոցցանցերի էջում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ «հրադադարի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ Իսրայելի վարչապետի գրասենյակում հայտնել են, որ Նեթանյահուն «անգամ չի պատասխանել» այդ առաջարկին։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Իսրայելի վարչապետը ցուցում է տվել իսրայելական զինված ուժերին «շարունակել մարտական գործողությունները լրիվ ուժով եւ իրեն ներկայացված պլանների համապատասխան»։ Ավելի վաղ 12 երկրներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավորությամբ աջակցել էին Լիբանանում 21-օրյա հրադադարին։
Կարդալ ավելինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը: Ըստ հիմնավորման՝ 2024 թ….
Կարդալ ավելին