Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերն արդեն ժամանում են Հայաստան։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։ Փառատոնի կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի…
Կարդալ ավելինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։ Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։ Միջոցառումն անցկացվեց «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։ Ամիօ բանկը կարևորում է ֆինանսական գրագիտության զարգացումը և մշտապես աջակցում է այս…
Կարդալ ավելինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը: Նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները: Վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա եղանակով: Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին:
Կարդալ ավելինԿենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձին ներկայացվող չափանիշները
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» Կանոնակարգ 22-ի պահանջները տարածվել են նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա։ Սահմանված չափանիշները վերաբերում են, մասնավորապես, աուդիտորական կազմակերպության մասնագիտական փորձին, պատասխանատու աուդիտորի փորձին և որակավորմանը, ինչպես նաև աուդիտորական խմբի մասնագիտական կազմին։ Փոփոխությունների նպատակն է ապահովել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության անկախ և որակյալ աուդիտը։ Որոշմանը ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.cba.am/hy/Board-decisions/10575/ Կանոնակարգ 22-ին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://arlis.am/hy/acts/230579/latest
Կարդալ ավելին«ՕՍՏ»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ԿԱՐՏԱԴՐՎԻ
«Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») արտադրվող «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշների լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված մանրէաբանական խախտումները վերացվել են և արտադրատեսակները համապատասխանեցվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Հիմք ընդունելով վերոնշյալը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության 35-ամյակին (1991–2026 թթ.) նվիրված հուշադրամ
1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց…
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21): Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ…
Կարդալ ավելին«Երանի թե մեր Դավիթի նման մի քանի համայնքապետ լինի ». Դիլիջանցի
Օրերս մեր լրատվամիջոցներից մեկում հրապարակում էր եղել կապված Դիլիջանի համայքապետի անցած աշխատանքային ճակատագրի և Դիլիջանի առաջիկա ավագանու ընտրություններին վերաբերյալ: Ինչպես պարզվում է հրապարակման մեջ անդրադարձել էր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նախկին գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես բենզալցակայանի լիցքավորող և թաքնված հեգնանք արդար վաստակի , աշխատանքի մասով իբր /շարքային լիցքավորողից դարձել է համայնքապետ/: Անհիմն հրապարակման հետ կապված համայնքապետ Սարգսյանը հերքեց աղավածված փաստերը՝ պարզաբանելով, որ մինչ համայնքի ղեկավար դառնալը զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ եղբայրների հետ համատեղ։ Նրա…
Կարդալ ավելինԵս իմ երջանկությունը գտել եմ. Ալեն Սիմոնյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՝ Ալեն Սիմոնյանը իր ֆբ սոցիալական էջում գրել է «Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար: Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ…
Կարդալ ավելին«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոննԵրևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը
«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արվեստի միջոցով հասարակական կարևոր թեմաների բարձրաձայնմանը և տարբեր խմբերի միջև կապերի ամրապնդմանը։ Այս ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։ Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։ Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ։ «Քանի…
Կարդալ ավելին









