ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին նախարարությունում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն. ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման նպատակն է գնահատել ձեռքբերումները, մատնանշել բացթողումները և հստակեցնել անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։ ՆԳՆ ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթությունը: Ներկայացնելով հաշվետու…
Կարդալ ավելինԱպահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր
Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով կայուն և շահավետ ներդրումային հնարավորություն։ Թողարկված պարտատոմսերը նախատեսված են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով ներդրումներ իրականացնելու համար՝ ապահովելով կայուն եկամուտ: Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են. ՀՀ դրամով՝ տարեկան 10․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով՝ 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ Եռամսյակային տոկոսների վճարում Եկամտահարկից ազատված եկամուտ* Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից երաշխավորված պաշտպանություն Շրջանառության ժամկետը՝ 24 ամիս Դրամային պարտատոմսերի ընդհանուր…
Կարդալ ավելինՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը
Որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը: Նա դուրս է եկել Քանաքեռավան գյուղի Շիրակացու փողոցի հասցեներից մեկից և տուն չի վերադարձել: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության…
Կարդալ ավելինՀայաստանում կդադարեն սեփականության իրավունքով հողեր տրամադրել Հայ առաքելական եկեղեցուն
Համայնքային և պետական հողերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցիների կառուցման և պահպանման համար կտրամադրվեն ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ օրենքը չի տարածվում այն իրավահարաբերությունների վրա, որոնք ծագել են մինչև դրա ընդունումը։ Նա հավաստիացրե; է, որ մինչ օրս եղել են օրինակներ, երբ եկեղեցուն փոխանցված…
Կարդալ ավելինTRIPP–ը դեպքում մաքսային ծառայությունը գործելու է ԵԱՏՄ կանոնակարգերով, քանի որ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է. ՊԵԿ նախագահ
«Թրամփի ուղու» դեպքում մաքսային ծառայություն գործելու է, և քանի որ Հայաստանը երկիրը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «Այստեղ հիմա միակ առանձնահատկությունն այն բառերն են, որոնք հնչել են` «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս»։ Այս բառերը շատերի մոտ հարցեր են առաջացրել, սակայն դա էլ ոչ թե առանձնահատկություն է, այլ մաքսային ծառայության համար ապագա է»,– ընդգծեց նա։ Հակոբյանը նշեց…
Կարդալ ավելինՓոքր բիզնեսի համար 0% հարկն անընդունելի է, դա կբերի ստվերի էական աճի. ՊԵԿ նախագահը՝ «Մեր ձևով»–ի խոստման մասին
Փոքր ու միջին բիզնեսի համար 0 տոկոս շրջանառության հարկի սահմանումը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անընդունելի է համարում: Հիշեցնենք, նման խոստումով հանդես է եկել «Մեր ձևով» շարժումը։ «Ես դեռ չեմ տեսել մասնագիտական խորը հիմնավորումներ։ Հորդորս է քաղաքական գործիչներին, որ մենք ցանկացած թիրախ դնելուց առաջ խոսենք դրա հիմքում ընկած հիմնավորումների մասին»,– մամուլի ասուլիսում հայտարարեց նա։ «Մասնագիտական տեսանկյունից 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի․ դա նշանակում է ստվեր, ստվերի մեծացում, երբ խոսում ենք 0 տոկոս հարկի…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին
Փետրվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով աշխատանքային իրավունքների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկման առանցքային թեմաներն էին՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքի ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ աշխատողների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել գործադուլի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին, այս ոլորտում…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են…
Կարդալ ավելինՎերապատրաստում՝ ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու համար
Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց` մասնակցելու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու նպատակով անցկացվող հավաստագրման քննությանը նախորդող վերապատրաստման ծրագրին։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը
«Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին: Բացման խոսքով հանդես եկան Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյանը, կինոգետներ՝ Գարեգին Զաքոյանը և Արծվի Բախչինյանը: Արմինե Գրիգորյանը ներկայացրեց նաև «Պեպո» ֆիլմի հոբելյանի առթիվ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հրատարակած Պեպոյի երգի նոտաները: Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես եկան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/…
Կարդալ ավելին







