Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը. ԻՀ խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը. ԻՀ խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթիֆ Մուջլի Ալ-Շուվայլին մարտի 14-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի…

Կարդալ ավելին

Երեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման․ Նիկոլ Փաշինյան

Երեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման․ Նիկոլ Փաշինյան

Երեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ առաջիկայում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա, որտեղ կքննարկվի նաեւ այդ հարցը։ «Երեկ դրա մասին նույնպես խոսել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»,– նշել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու ռուս եւ ադրբեջանցի իր գործընկերների հետ նախապես համաձայնեցված հանդիպմանը՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ…

Կարդալ ավելին

Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ. կա հետագա էսկալյացիայի վտանգ. Շոլցը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ. կա հետագա էսկալյացիայի վտանգ. Շոլցը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Շոլցը նշել է,  որ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակով։ «Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ։ Կա հետագա էսկալյացիայի վտանգ։ Այդ են վկայում նախորդ ամիսների և շաբաթների իրադարձությունները։ Բնականաբար չենք մոռանում նաև տեղում հումանիտար իրադրության մասին։ Մեր համատեղ նպատակը պետք է…

Կարդալ ավելին

Տիգրան Փարվանյանն ազատվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից

Տիգրան Փարվանյանն ազատվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկի հիման վրա։ Հիշեցնենք՝ Փարվանյանը նշանակվել է 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչ այդ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Սննդի աջակցության քարտեր թողարկող

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Սննդի աջակցության քարտեր թողարկող

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար:   Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի…

Կարդալ ավելին

Վիկտոր Սողոմոնյանը Երեւանում լրագրողական վարպետության դպրոց կբացի. Mediamax.am

Վիկտոր Սողոմոնյանը Երեւանում լրագրողական վարպետության դպրոց կբացի. Mediamax.am

Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երեւանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների եւ խմբագիրների համար երկու ուղղություններով՝ «Լրագրողական վարպետություն» եւ «Գործարար լրագրություն»: Հրավիրված դասախոսներն էին МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ-ի «ՏԵԿ/Ինդուստրիա» բաժնի խմբագիր Տիմոֆեյ Դզյադկոն, ՌԲԿ հեռուստաալիքի կառավարիչ տնօրեն Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաընկերության թղթակից Ալեքսանդր Աթասունցեւը։ Մեդիամաքսի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանն ամփոփել…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները տարբեր տեսակի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանցիները տարբեր տեսակի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս  մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ

Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը։ Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Շուշիի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,8 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել…

Կարդալ ավելին

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։ Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝…

Կարդալ ավելին

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյան

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյան

Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կրկին անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների աղմկահարույց թեմային: Նշենք, որ նախօրեին էլ  նա անդրադարձել էր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում…

Կարդալ ավելին
1 403 404 405 406 407 572