Գումար խնայելիս հաճախ առաջանում է ընտրություն՝ միջոցները պահել ցանկացած պահի հասանելի՞, թե՞ ներդնել ավանդում, ձեռք բերել պարտատոմսեր կամ ընտրել ներդրման այլ տարբերակ՝ տոկոսային եկամուտ ստանալու նպատակով։ Սակայն խնայողություններ կատարելիս հաճախ մոռանում ենք նաև այլ ֆինանսական գործիքի՝ խնայողական հաշվի մասին, որն ունի կարևոր առավելություն. դրանում պահվող գումարը մշտապես հասանելի է և անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել ցանկացած պահի։ Ինչո՞վ է խնայողական հաշիվը տարբերվում սովորական հաշվից։ Սովորական ընթացիկ կամ քարտային հաշիվը հիմնականում նախատեսված է վճարումներ և…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը
Ամիօ բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Նախորդ երկու թողարկումների ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո այս արդյունքը ևս մեկ անգամ հաստատում է ներդրողների կայուն հետաքրքրությունն Ամիօ բանկի պարտատոմսերի նկատմամբ։ Թողարկման շրջանակում առաջարկվել է 30,000 պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 24 ամիս շրջանառության ժամկետով և արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականությամբ: Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով ազատ միջոցները ներդնելու և…
Կարդալ ավելինՏարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար
Անդրադառնալով կենսաչափական փաստաթղթերի արժեքին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվող նոր անձնագրերը բովանդակային և գործառնական առումով համադրելի չեն ներկայում 1000 դրամով տրամադրվող անձնագրերի հետ։ Նրա խոսքով՝ համեմատությունը պետք է կատարել նախկինում 25 հազար դրամով տրամադրվող կենսաչափական անձնագրերի հետ․ նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» ավտոմատացված համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար։…
Կարդալ ավելինԾննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում
Մանկության տարիներին ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 23-ը անցնում էր ընտանեկան ջերմ միջավայրում։ Հայրիկս՝ իմ, եղբորս կամ մորս ծննդյան օրերը դարձնում էր հեքիաթ։ Հիմա հայրս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց այսօր արդեն ես եմ հայր և տղաներս են կողքիս՝ իմ ծնունդը նշելիս: Այն անսահման սերը, որ ես ունեի հայրիկիս հանդեպ, այսօր հետ եմ ստանում իմ որդիներից: Կյանքը շարունակվում է իր հունով. այսօր ես եմ իմ զավակների հետ, վաղը նրանք կլինեն իրենց երեխաների հետ, և հենց սրա մեջ…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր
Ուրախ ենք հայտնել, որ Ամիօ բանկը դարձել է Հայաստանում անցկացվող COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկերը՝ աջակցելով բնության պահպանությանն ու կայուն ապագայի ապահովմանն ուղղված միջազգային նախաձեռնություններին։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է պետությունների, միջազգային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության ու բնության վերականգնման համատեղ լուծումներ մշակելու նպատակով։ Աջակցելով COP17-ին՝ Ամիօ բանկը կարևորում է բիզնեսի մասնակցությունը բնության պահպանությանը։ Մեզ համար երկրի զարգացումը նաև մեր բնական հարստությունը…
Կարդալ ավելինԱրաքս համայնքը կանգնած է Ղազար Ղազարյանի կողքին. Փաստեր
Հոկտեմբերի 25-ին ՀՀ մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում, սպասվում են ավագանու ընտրություններ: Այստեղ մրցակցում են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը։ Հավատարիմ մնալով օբյեկտիվ և բազմակողմանի լուսաբանման մեր սկզբունքին՝ ընտրողներին նախընտրական ծրագրերն ու մրցող ուժերի մոտեցումները ներկայացնելու նպատակով այս անգամ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Արաքսի գործող համայնքապետ Ղազար Ղազարյանի հետ՝ հասկանալու համայնքային կառավարման նրա տեսլականը և առկա խնդիրների լուծման գործնական ուղիները։ Արաքս խոշորացված համայնքի…
Կարդալ ավելինԱռուշից այն կողմ գորիսեցին իրեն ղեկավար չի տեսնում. Գորիսն ընտրում արժանապատիվ զարգացումը
Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Առուշ Առուշանյանը, ով միակ ֆավորիտ թեկնածուն է, ով ունի բարձր հեղինակություն, վայելում է բնակիչների վստահությունն ու հարգանքը՝ շնորհիվ իր կատարած աշխատանքի, բաց և անմիջական շփման։ Այստեղ համայնքի բնակիչները տեսնում և ընտրում են զարգացման ու կայունության ճանապարհը։ Համայնքի փողոցներում հարցումները փաստում են` Գորիս խոշորացված համայնքը իրենց սիրելի համայնքապետի միասնականությամբ ու աշխատանքով շարունակելու է խաղաղ զարգացման ճանապարհ հոկտեմբերի 25-ից հետո եւս: «Առուշը բացարձակ առաջատար է, մի Առուշ մի Գորիս, իրա սիրտը ոչ…
Կարդալ ավելինԱմիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիան
Ամիօ բանկը Instagram-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիան: Ակցիայի շրջանակում 16-ից 25 տարեկան անձինք, ինչպես նաև 25 տարեկանից բարձր ուսանողները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Amio Mastercard Student քարտ՝ 5 տարով, առանց քարտի բացման և տարեկան սպասարկման վճարների։ Քարտով առնվազն 10 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով հաստատված անկանխիկ գործարք կատարած քարտապանները նաև մասնակցել են գովազդային վիճակախաղին։ Համակարգը պատահականության սկզբունքով՝ քարտերի վերջին չորս թվանշաններով, ընտրել է 3 հատ AirPods…
Կարդալ ավելինԱմիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-Սեբաստիայում
Զորավար Անդրանիկի փողոց 40/7 հասցեում տեղի ունեցավ Ամիօ բանկի «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը։ Մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հաշիվների բացում և սպասարկում, վճարային քարտեր, վարկեր, ավանդներ, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական ծառայություններ։ Նոր մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է հաճախորդներին ավելի մոտ լինելու, բանկային ծառայություններն առավել հասանելի դարձնելու և որակյալ սպասարկում ապահովելու ուղղությամբ։ Ինչպես իր խոսքում նշեց Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը․ «Այսօր, երբ բանկային ծառայություններն ավելի ու ավելի թվային են…
Կարդալ ավելինԳավառը ընտրում է Գուրգեն Մարտիրոսյանին N 15« Մեր համայնքապետից բացի ուրիշ թեկնածու չկա»Տեսանյութ
Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 25 -ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին՝ մինչ հանրապետության որոշ համայնքներում սպասվում են ընտրապայքար՝ Գավառ համայնքում ժողովուրդն իր դիրքորշումն ունի և բացահայտ արտահայտում են ՝ առանց վարանելու և միանշանակ իրենց թեկնածուն համարում են գործող համայնքապետ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ: Գավառում ընտրապայքարին մասնակցում են քաղաքական երեք ուժեր «ՀԱՅԿԱԿԱՆ ՔՎԵ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը և 15 համարով ներկայացված ՝«Գործարար» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները` «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ-ը : Ամփոփելով քարոզարշավի ընթացքը կարելի է փաստել, որ Գավառում այն…
Կարդալ ավելին









