ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին։ Հարց. ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան. Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական…
Կարդալ ավելինԿապկածաղիկը, անկախ շտամների տեսակներից, նոր COVID-19-ը չէ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ «կապկածաղիկը», անկախ նրանից՝ նոր շտամ է, թե հին, նոր COVID-19 չէ, քանի որ իշխանությունները գիտեն՝ ինչպես վերահսկել այդ վարակի տարածումը, հայտնել է Reuters-ը։ «Մենք կարող ենք և պետք է միասին պայքարենք «կապկածաղկի» դեմ», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն: «Այսպիսով, որոշում կընունե՞նք ամբողջ աշխարհում mpox-ի վերահսկման և վերացման համակարգեր ներդնելու վերաբերյալ: Թե՞ մտնելու ենք խուճապի և անհամարման նոր շրջափուլ։ Այն, թե ինչպես կարձագանքենք հիմա…
Կարդալ ավելինԿոռուպցիոն հանցագործությունների քրվարույթով պարզված գույքային վնասը 7.446.326.000 դրամ է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության արդյունքները։ Հիշեցնենք, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները, քննչական ենթակայության կարգով, քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ, որը 46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թ. առաջին կիսամյակի համեմատ։ Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ…
Կարդալ ավելինՄարդու աղիքները դեղամիջոցների նոր տեսակների ստեղծման աղբյուր կարող են դառնալ. Cell
Գիտնականները հայտարարել են, որ մարդու աղիքների մանրէներով լցված տարածությունը հնարավոր ուղիներ է բացում նոր հակաբիոտիկների ստեղծման համար: Աղիքների միկրոբիոմի (որոշակի միջավայրում բնակվող միկրոօրգանիզմների ամբողջություն) ուսումնասիրություններից մեկուսացված մոլեկուլները անսպասելի արդյունքներ են տվել, որոնք կարող են հանգեցնել դեղամիջոցների նոր տեսակների ստեղծմանը, հայտնոել է հետազոտության առաջին հեղինակ, Փենսիլվանիայի համալսարանի կենսաճարտարագիտության ոլորտի գիտաշխատող Մարսելո Տորեսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են երկուշաբթի Cell գիտաբժշկական հանդեսում: Թիմը կենտրոնացել է աղիքների բակտերիաների կողմից արտադրվող պեպտիդների՝ ամինաթթուների սպիտակուցների վրա, որոնք հաճախ օգտագործվում են հակաբիոտիկների…
Կարդալ ավելինՖրանսիայում հայկական սփյուռքն ամենախոշորն է Եվրոպայում. դեսպան
Հանդիպում անցկացրեցի ՀՀ կառավարության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտյինին։ «Ֆրանսիայի հայկական սփյուռքը մեծությամբ երրորդն է աշխարհում և ամենախոշորը Եվրոպայում»,- գրել է նա։
Կարդալ ավելինՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հայրապետյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, անհրաժեշտության դեպքում չեն ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով չեն ցամաքեցվել, – արտադրական շինությունների բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր: Տեսչական մարմնի…
Կարդալ ավելինՌուսաստանն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին
Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա պատասխանել է կազմակերպությանն անդամակցելու Բաքվի դիմումին։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ի նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել: Բայց կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է սենատորը։
Կարդալ ավելինԾուլություն. օգտագործման հրահանգներ
News am կայքից տեղեկացնում է , որ Ծուլությունը սովորաբար կապված է ինչ-որ բացասական բանի հետ: Սակայն վերջին շրջանում դրա նկատմամբ վերաբերմունքը սկսել է փոխվել։ Սա գալիս է այն գիտակցումից, որ ծուլությունը հաճախ ավելի լավ, քան մյուս գործիքները, օպտիմալացնում է մեր ժամանակը եւ երբեմն նպաստում բիզնեսում առաջընթացին: Այսօր՝ օգոստոսի 20-ին, ծուլության համաշխարհային օրն է։ Ի պատիվ այս տոնի՝ պատմում ենք, թե ինչու ծուլությունն այլեւս վատ բան չէ։ Ինչո՞վ է ծուլությունը տարբերվում անպատասխանատվությունից, ինչպես ճիշտ ծուլանալ, որ…
Կարդալ ավելինՊուտինը Չեչնիա է ժամանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա, հայտնում է РИА Новости-ն։ Գրոզնիի օդանավակայանում նախագահին դիմավորել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նույն օրը ավելի վաղ Պուտինն այցելել էր ևս երկու հյուսիսկովկասյան տարածաշրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։
Կարդալ ավելինԹռիչք դեպի թվայինը AMIO Mobile-ով. Մրցույթ
Թռչում ենք դեպի թվայինը, միացի՜ր մեզ։ Կատարի՜ր գործարքներ AMIO Mobile-ով, մասնակցի՜ր մրցույթին և ստացի՜ր Armenian Helicopters-ի հետ ուղղաթիռով թռչելու հնարավորություն դեպի Ազատի ջրամբար և Գառնու տաճար: Մրցույթին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է կատարել գործարքներ AMIO Mobile-ով։ Ինչքան շատ գործարքներ կատարես, հաղթելու այդքան մեծ հնարավորություն կունենաս: Գործարքները, որոնք կատարելով կմոտենաս հաղթանակին՝ 1) Ներբեռնել AMIO Mobile հավելվածը 2) Բացել թվային քարտ 3) Ձևակերպել օնլայն ավանդ 4) Գնել պարտատոմս 5) Վարկի մարում (բոլոր տեսակները) 6) Կատարել փոխանցումներ ՀՀ-ում…
Կարդալ ավելին