Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ,…
Կարդալ ավելինԶորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ հրազենային վիրավորումով
Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: Shamshyan.com-ի հաղորդմամբ, մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։ Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր…
Կարդալ ավելինԱգրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման. հայտարարություն
Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ: Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։ Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես…
Կարդալ ավելինՀանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի. Առողջապահության նախարարություն
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում է, որ մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:
Կարդալ ավելինԱդրբեջանի նախարարը Հայաստանի առաջարկներն առաջարկ չի համարում
Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը ներկայացրեց Հայաստանին խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքները. Հայաստանը հայտարարեց, որ այդ սկզբունքներն իրենց հարմար չեն։ Այս մասին, ըստ ԱՊԱ-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի 6 առաջարկների մասին. «Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի ընդունած փաստաթուղթը։ Սակայն եթե նայեք փաստաթղթին, ապա այն առաջարկներ կոչել չի կարելի։ Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել արձագանքի…
Կարդալ ավելին«Գետը արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռվացնում էր Արմինեին». ռեժիսորը՝ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի մասին
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի եւ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ Դեբեդ գետում էր ռաֆթինգի մասին թողարկում պատրաստելու նպատակով։ NEWS.am-ի հետ զրույցում հաղորդման ռեժիսոր Հակոբ Կարանֆիլյանը պատմեց, որ իրենց«Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունից նախօրոք զգուշացրել էին եղանակային վատ պայմանների մասին, սակայն հետո նշել, թե կարող են գալ. «Նավակում 7 հոգով էինք, նկարահանող խմբից 3 հոգով էինք, 4-ը ռաֆթինգի աշխատակիցներն էին։ Գետի վրա էինք մոտ 15 րոպե, գետի մեջտեղում…
Կարդալ ավելինՎաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն
Վաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն։ Այս մասին մայիսի 10-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց 2-3 մեքենայով ավտոերթեր կազմակերպել։ «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում մեզ»,- ասաց Սաղաթելյանը։
Կարդալ ավելինՔրիստոսի արձան-համալիրի մրցույթում հաղթել է քանդակագործ Արմեն Սամվելյանի առաջարկը
Այսօր ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը, NEWS.am-ը տեղեկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի էջից: «Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով,…
Կարդալ ավելինՀայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթը՝ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակչում
Թուրինում այս պահին տեղի է ունենում «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի շրջանակում մասնակիցներն արդեն ավարտել են իրենց մրցութային ելույթները: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով եզրափակեց այսօրվա մրցութային շոուն: Առջեւում քվեարկության ամփոփումն է, որի արդյունքում առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցած 17 երկրներից միայն 10-ն են անցնելու եզրափակիչ փուլ՝ այն մասնակիցները, որոնք կհավաքեն թե´ ժյուրիի, թե´ հեռուստադիտողի կողմից բավականաչափ ձայներ: Այսօրվա քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան,…
Կարդալ ավելին«Նիկոլ դավաճան», «մարդասպան», «հողատու»․ Նիդերլանդներում հայհոյանքներով են դիմավորել Փաշինյանին
Նիդերլանդների Ասեն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», «մարդասպան» և «հողատու» վանկարկումներ են դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում։ Հիշեցնենք, որ Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել էին Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում պետք է ներկա գտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման…
Կարդալ ավելին