Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում Վ.Բ.-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ: Քաղաքացի Վ.Բ.-ն ձկնաբուծարանի ջրառն ապահովելու նպատակով, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, ջրառ է իրականացրել ինքնաշատրվանող 1 խորքային հորից: Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 59.591.304 դր.: Ապօրինի ջրառ իրականացնելու գործողության կասեցման վերաբերյալ որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Կարդալ ավելինԿասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» ՍՊ ընկերության՝ Շիրակի մարզ, գ. Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին…
Կարդալ ավելինԿապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվել է ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով
2026 թվականի հոկտեմբերի 20-ի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով: Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2027 թվականի մայիսի 1-ից։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափի որոշումը և հիմնավորումը (2026թ. 3-րդ եռամսյակ) Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշները և ռիսկերը (2026թ. 3-րդ եռամսյակ)
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներըհերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 28-ին հերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ։ Դիտարկվել են անձանց իրավունքների ապահովմանը, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանն ու պատշաճ բժշկական հսկողությանն առնչվող հարցերը։ Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, ՄԻՊ ներկայացուցիչները Աշոտ Բադալյանին հորդորել են դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով հացադուլի երկարատև ընթացքն ու առողջական վիճակի վրա…
Կարդալ ավելինԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալ
Գումար խնայելիս հաճախ առաջանում է ընտրություն՝ միջոցները պահել ցանկացած պահի հասանելի՞, թե՞ ներդնել ավանդում, ձեռք բերել պարտատոմսեր կամ ընտրել ներդրման այլ տարբերակ՝ տոկոսային եկամուտ ստանալու նպատակով։ Սակայն խնայողություններ կատարելիս հաճախ մոռանում ենք նաև այլ ֆինանսական գործիքի՝ խնայողական հաշվի մասին, որն ունի կարևոր առավելություն. դրանում պահվող գումարը մշտապես հասանելի է և անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել ցանկացած պահի։ Ինչո՞վ է խնայողական հաշիվը տարբերվում սովորական հաշվից։ Սովորական ընթացիկ կամ քարտային հաշիվը հիմնականում նախատեսված է վճարումներ և…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը
Ամիօ բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Նախորդ երկու թողարկումների ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո այս արդյունքը ևս մեկ անգամ հաստատում է ներդրողների կայուն հետաքրքրությունն Ամիօ բանկի պարտատոմսերի նկատմամբ։ Թողարկման շրջանակում առաջարկվել է 30,000 պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 24 ամիս շրջանառության ժամկետով և արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականությամբ: Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով ազատ միջոցները ներդնելու և…
Կարդալ ավելինՏարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար
Անդրադառնալով կենսաչափական փաստաթղթերի արժեքին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվող նոր անձնագրերը բովանդակային և գործառնական առումով համադրելի չեն ներկայում 1000 դրամով տրամադրվող անձնագրերի հետ։ Նրա խոսքով՝ համեմատությունը պետք է կատարել նախկինում 25 հազար դրամով տրամադրվող կենսաչափական անձնագրերի հետ․ նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» ավտոմատացված համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար։…
Կարդալ ավելինԾննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում
Մանկության տարիներին ծննդյանս օրը՝ հոկտեմբերի 23-ը անցնում էր ընտանեկան ջերմ միջավայրում։ Հայրիկս՝ իմ, եղբորս կամ մորս ծննդյան օրերը դարձնում էր հեքիաթ։ Հիմա հայրս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց այսօր արդեն ես եմ հայր և տղաներս են կողքիս՝ իմ ծնունդը նշելիս: Այն անսահման սերը, որ ես ունեի հայրիկիս հանդեպ, այսօր հետ եմ ստանում իմ որդիներից: Կյանքը շարունակվում է իր հունով. այսօր ես եմ իմ զավակների հետ, վաղը նրանք կլինեն իրենց երեխաների հետ, և հենց սրա մեջ…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր
Ուրախ ենք հայտնել, որ Ամիօ բանկը դարձել է Հայաստանում անցկացվող COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկերը՝ աջակցելով բնության պահպանությանն ու կայուն ապագայի ապահովմանն ուղղված միջազգային նախաձեռնություններին։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է պետությունների, միջազգային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության ու բնության վերականգնման համատեղ լուծումներ մշակելու նպատակով։ Աջակցելով COP17-ին՝ Ամիօ բանկը կարևորում է բիզնեսի մասնակցությունը բնության պահպանությանը։ Մեզ համար երկրի զարգացումը նաև մեր բնական հարստությունը…
Կարդալ ավելինԱրաքս համայնքը կանգնած է Ղազար Ղազարյանի կողքին. Փաստեր
Հոկտեմբերի 25-ին ՀՀ մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում, սպասվում են ավագանու ընտրություններ: Այստեղ մրցակցում են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը։ Հավատարիմ մնալով օբյեկտիվ և բազմակողմանի լուսաբանման մեր սկզբունքին՝ ընտրողներին նախընտրական ծրագրերն ու մրցող ուժերի մոտեցումները ներկայացնելու նպատակով այս անգամ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Արաքսի գործող համայնքապետ Ղազար Ղազարյանի հետ՝ հասկանալու համայնքային կառավարման նրա տեսլականը և առկա խնդիրների լուծման գործնական ուղիները։ Արաքս խոշորացված համայնքի…
Կարդալ ավելին









