Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։ Նախարարները…

Կարդալ ավելին

Բորելը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու պատմական հնարավորության մասին

Բորելը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու պատմական հնարավորության մասին

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։ «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Բորելը:

Կարդալ ավելին

Բեռնատար փոխադրամիջոցների գերբեռնման տուգանքներն էապես կբարձրանան

Բեռնատար փոխադրամիջոցների գերբեռնման տուգանքներն էապես կբարձրանան

Հայաստանի կառավարությունում կարծում են, որ ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունները եւ իրավաբանական անձինք իրենց տրամադրության տակ գտնվող փոխադրամիջոցների գերբեռնվածության դեպքում պետք է տուգանք վճարեն ավելորդ յուրաքանչյուր տոննայի համար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 30-ին ասել է հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի պետի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը։ Տուգանքը, նրա խոսքով, կգանձվի միայն որոշակի դեպքերում։ Օրինակ, եթե բեռնատար փոխադրամիջոցները…

Կարդալ ավելին

Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ջերմուկի համայնքապետարանից: Համայնքապետարանի կայքը նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Կարդալ ավելին

Արտաշատ համայնքում շչակ է գործարկվելու

Արտաշատ համայնքում շչակ է գործարկվելու

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

Կարդալ ավելին

Դավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնական

Դավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դավիթ Գևորգյանին նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Իշխանությունն առաջարկում է բարեփոխել գրանցման եւ հաշվառման գործընթացը

Իշխանությունն առաջարկում է բարեփոխել գրանցման եւ հաշվառման գործընթացը

Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:…

Կարդալ ավելին

Գործազուրկ ադրբեջանցին խաբել է 10 ռուս կանանց, որոնք հանուն նրա վաճառել են ամբողջ ունեցվածքը

Գործազուրկ ադրբեջանցին խաբել է 10 ռուս կանանց, որոնք հանուն նրա վաճառել են ամբողջ ունեցվածքը

Մոսկվայում եւ Մերձմոսկվայում 52-ամյա Նադիր Աբդուլովն Ադրբեջանից խաբել է տասը կանանց, որոնք հանուն նրա վաճառել են իրենց ունեցվածքը, տեղեկացրել է РЕН ТВ-ն։ Տղամարդը բոլոր կանանց հետ ծանոթացել է ինտերնետով։ Այնուհետեւ գործել է նույն սխեմայով. մի անգամ ռեստորան է տարել, ինչից հետո սիրալիր խոսքեր է շռայլել եւ բազմաթիվ ռոմանտիկ խոստումներ տվել։ Ծանոթանալուց գրեթե անմիջապես հետո կանանց առաջարկել է իր ձեռքն ու սիրտը։ Հինգ տարում տղամարդն ամուսնացել է տասն անգամ։ Տղամարդուն սիրահարված կանայք վաճառել են իրենց անշարժ…

Կարդալ ավելին

Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: Տեղեկությունն իր էջում հայտնել է նաև Մանավազյանը՝ շնորհակալություն հայտնելով հնարավորության ու վստահության համար:

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:

Կարդալ ավելին
1 506 507 508 509 510 638