Լուսանկարում՝ Էլնարա Գասիմովան ուժայինների կողմից կալանավորվելու ժամանակ․ 13 հունվարի․ 2024 թ․ Ըստ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի զեկույցի՝ երկրում կար 331 քաղբանտարկյալ։ Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 357 մարդու անուն։ Վերջիններիս պնդմամբ՝ այդ ձերբակալությունները կապված են իրենց քաղաքական հայացքների և մասնագիտական գործունեության հետ։ Ցուցակում ընդգրկված անձինք դասակարգվել են 12 խմբերում՝ «Լրագրողներ և բլոգերներ»- 27, «Իրավապաշտպաններ»- 4, «Ընդդիմադիր կուսակցության և քաղաքացիական հասարակության անդամներ»- 32, «Ցմահ բանտարկվածներ»- 12 մարդ և այլն։ 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում…
Կարդալ ավելինԻրավական առավել խիստ և ստանդարտացված կարգավորումներ պարգևատրական զենքերի մասով. ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն
Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման աշխատանքները, ինչպես նաև մոնիթորինգի ենթարկել օրենսդրական դաշտը՝ ստանդարտի բերելով առկա կարգավորումները։ Ըստ այդմ՝ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման…
Կարդալ ավելինԱրգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու(Տեսանյութ)
Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցան ուժեղացված ծառայության։ Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։ Համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ Փրկարար ծառայության…
Կարդալ ավելինԻնչպես զրոյից հիմնել բիզնես ու չձախողել․Փորձագետ
Հայ գործարարների «100 և 5 բիզնես պատմություններ գիրքը»՝ նոր գործարար ուղեցույց Հայաստանում առաջին անգամ հայ գործարարներն ու հանրությանը հայտնի ապրանքանիշ ստեղծողները անկեղծացել են հանրության առաջ ու կիսվել իրենց բիզնեսի ստեղծման, կայացման պատմություններով՝ միաժամանակ անդրադառնալով նաև ձախողումներին։ Յուրաքանչյուր գործարար մի նոր լուծում է առաջադրում գրքում և հաղորդում լավատեսություն ու հուսահատությունները հաղթահարելու նոր բանաձև։ Խոսքը՝ Հայ գործարարների «100 և 5 բիզնես պատմություններ գրքի» մասին է, որը նման ձևաչափով հայ ընթերցողին է ներկայանում առաջին անգամ։ Գրքի շնորհանդեսը կայացավ…
Կարդալ ավելինԹամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը սառցե դաշտում Լուսաձայնային էֆֆեկտներ, գեղեցիկ գեղասահք, հեքիաթային մթնոլորտ
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացավ «Ախթամար. Սիրո լեգենդը» սառցե շոու ներկայացումը։ Պրեմիերայի օրը՝ փետրվարի 19–ը պատահական չէր ընտրված։ Այն նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, ում անհմահ պոեմի մոտիվներով էլ ստեղծվել էր ներկայացումը։ Պրոդյուսեր Զառա Մխեյանն այս ներկայացումը համարում է, թերևս իր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը և նրա խոսքով, ավելի քան 200 անդամ աշխատել էր գաղափարը կյանքի կոչելու։ Մի քանի տարի առաջ Թամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը իրականացավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի…
Կարդալ ավելինԱՄՆ դոլարով ավանդ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով
Ամիօ բանկը հրաշալի առաջարկ ունի արտարժույթով խնայողությունների սիրահարների համար։ Բանկի «Շահավետ» ավանդատեսակի շրջանակում ԱՄՆ դոլարով առցանց ավանդն արդեն հնարավոր է ձևակերպել մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ: Ավանդի պայմաններ՝ ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 100 ԱՄՆ դոլար, ամենաբարձր` 5% տոկոսադրույքը գործում է 551-ից 1095 օր ժամկետով ավանդների դեպքում, հնարավոր է ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությունը։ Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում: Բարձր…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել միգրանտների և նրանց ընտանիքի անդամների հիմնադրած բիզնեսների զարգացմանն աջակցող ծրագրի ամփոփումը (Տեսանյութ)
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը: Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակը միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր: ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը միգրացիոն գործընթացների…
Կարդալ ավելինԱդրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը
Լույս է տեսել պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը։ Մենագրությունը նվիրված է Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։ Աշխատանքում քննարկվել են 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս իսլամադավան բնակչության շրջանում սկսված գործընթացները, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքները ու պայմանները, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք նորահայտ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նորովի լուսաբանելու խորհրդային ժամանակաշրջանում ներադրբեջանական…
Կարդալ ավելինԳիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա: «Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական…
Կարդալ ավելին««Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է այդ ուղղությամբ մասնագիտություն». Արաքսիա Սվաջյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որի նպատակն է բարելավել ԲՏՃՄ առարկաների, մասնավորապես՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը, որը ներդրվել է Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում: Նրա…
Կարդալ ավելին