Էրդողանն արդեն ուղիղ ասում է՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է ԱՄՆ-ի եւ Կանադայի զիջումներից

Էրդողանն արդեն ուղիղ ասում է՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է ԱՄՆ-ի եւ Կանադայի զիջումներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը կարող են արագացնել ԱՄՆ-ում եւ Կանադայում «դրական տեղաշարժերն» այն որոշումների վերաբերյալ, որոնք Անկարան ցանկանում է, հաղորդում Է Reuters-ը: «Դրական տեղաշարժերը, որոնց մենք սպասում ենք F-16-ի հարցով ԱՄՆ-ից եւ Կանադայի խոստումներից (զենքի վաճառքի էմբարգոն հանելու մասին․- Խմբ.) կնպաստեին Շվեդիայի վերաբերյալ մեր խորհրդարանի դրական մոտեցմանը․․․ Այդ ամենը կապված են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ Էրդողանը նաև ասել է, որ անցյալ շաբաթ…

Կարդալ ավելին

Գազայի բնակչության ավելի քան 90%-ը ստիպված է եղել լքել իր տները. ՄԱԿ

Գազայի բնակչության ավելի քան 90%-ը ստիպված է եղել լքել իր տները. ՄԱԿ

ՄԱԿ-ի UNRWA գործակալությունը, որը պատասխանատու է պաղեստինցի փախստականների կարիքների համար, հայտարարել է, որ Գազայի ենթակառուցվածքների ավելի քան 60 տոկոսը ոչնչացվել կամ վնասվել է, հաղորդում է Al Jazeera-ն: UNRWA-ն նաև հայտնել է, որ Գազայի բնակչության ավելի քան 90 տոկոսը ստիպված է եղել լքել իր տները: «Սա ոչնչացման և տեղահանման ապշեցուցիչ և աննախադեպ մակարդակ է, որը տեղի է ունենում մեր աչքի առաջ», – ավելացրել է UNRWA-ն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչն Al Jazeera-ին ասել…

Կարդալ ավելին

Իսրայելի եւ Հնդկաստանի վարչապետները քննարկել են հութիների գործողությունները Կարմիր ծովում

Իսրայելի եւ Հնդկաստանի վարչապետները քննարկել են հութիների գործողությունները Կարմիր ծովում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հնդիկ գործընկեր Նարենդա Մոդին երեքշաբթի քննարկել են «նավագնացության և համաշխարհային տնտեսությունը  պաշտպանելու անհրաժեշտությունը» Եմենի հութիների հարձակումներից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը: Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են Հնդկաստանից աշխատուժ ներգրավելու առաջարկը Իսրայել, որը տուժել է հոկտեմբերի 7-ին Գազայում սկսված Թայլանդի և այլ օտարերկրյա աշխատողների փախուստից:

Կարդալ ավելին

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին

Դեկտեմբերի 23-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին։ Համերգին կմասնակցեն հայտնի մենակատարներ Կարինե Բաբաջանյանը, Պերճ Քարազյանը և Ռուբեն Մաթևոսյանը։ Դիրիժորների կազմում կլինեն Հովհաննես Չեքիջյանը, Հարութ Ֆազլյանը և Սերգեյ Սմբատյանը։ Հոբելյանական համերգին, որի ռեժիսորն է Արթուր Սահակյանը, հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Հովհաննես Չեքիջյանը…

Կարդալ ավելին

«Թույլատվական փաստաթղթեր» համակարգում հասանելի է բժշկական արտադրատեսակների ներմուծման հավաստագիրը. ՊԵԿ

«Թույլատվական փաստաթղթեր» համակարգում հասանելի է բժշկական արտադրատեսակների ներմուծման հավաստագիրը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող «Բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը»: Կոմիտեն հայտնում է, որ թույլատվական փաստաթուղթը ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կազմել է 405.95  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.65 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.81 դրամ (նվազել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.01 դրամ (նվազել է 3.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-407 դրամով, վաճառվում է 409-411 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-444 դրամով,…

Կարդալ ավելին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է հունվարի 1-ից զրոյացնել ՌԴ հավի ձվի ներմուծման տուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է հունվարի 1-ից զրոյացնել ՌԴ հավի ձվի ներմուծման տուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշել է 2024թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը զրոյացնել ՌԴ հավի ձվի ներմուծման տուրքերը, նշվել է ԵՏՀ հաղորդագրությունում։ ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել ներմուծման մաքսատուրքից հավի ձվի ազատման տեսքով։ Արտոնությունը կտրամադրվի 2024թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը՝ մինչեւ 1,2 մլրդ հատ ձու Ռուսաստանի Դաշնություն մատակարարելու համար։ ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ ժամանակավոր արտոնյալ սակագինը թույլ կտա ապահովել հավի ձվի մատակարարումները հայրենական արտադրության հետ համադրելի…

Կարդալ ավելին

Պուտինն ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ

Պուտինն ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, դեկտեմբերի վերջին։ «Կխնդրեի ձեզ փոխանցել ամենաջերմ ողջույններս իրենց պետությունների ղեկավարներին, որոնց հետ հուսով եմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում եւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,- ասել է նախագահն Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Կարդալ ավելին

Բերվել է 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա, որը բաշխվել է վարչական շրջանների միջև. Կամո Արեյան

Բերվել է 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա, որը բաշխվել է վարչական շրջանների միջև. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքում ձյան տեղումներով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ ձյունը տեղացել է հատկապես մայրաքաղաքի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրի հյուսիսային հատվածում, Ավանում, Նոր Նորք վարչական շրջանում, Նորք Մարաշում: «Տեխնիկան նախապես պատրաստ էր, խառնուրդը նույնպես, որևէ խնդիր չենք ունեցել: Ճանապարհները մշակվել են»,- տեղեկացրեց Արեյանը՝ հավելելով, որ գիշերը ջերմաստիճանը իջել է՝ հասնելով երեք աստիճան ցրտի: Նրա խոսքով՝ առավոտյան ճշտել է՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ն որևէ խնդիր չի…

Կարդալ ավելին

Կատարը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Փաշինյանը՝ Կատարի Էմիրին

Կատարը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Փաշինյանը՝ Կատարի Էմիրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Կատարի Պետության հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ Ձեր երկիրը համարելով արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը: Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցումներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը: Լիահույս ենք, որ մոտ…

Կարդալ ավելին
1 378 379 380 381 382 668