Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և սառը զենքի հայտնաբերման,5-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու,…

Կարդալ ավելին

Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա

Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա

  Ամիօ Բանկն ուրախությամբ հայտարարում է Amio Era կրթական բարեգործական ծրագրի երկրորդ շրջափուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: 2024 թվականին մեկնարկած Ամիօ բանկի առաջին մասշտաբային Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրապես արդյունավետ էր և հաջողված. 800 դիմորդ, երեք մրցութային փուլ և 25 հաղթող ուսանող: Մեծ արձագանք ստացած և սիրված ծրագիրն այս տարի ընդլայնվում է․ արդեն 50 ուսանող հնարավորություն կունենա ստանալու մեկ տարվա կրթավճարի փոխհատուցում Ամիօ բանկի կողմից: Մրցութային կարգով ընտրվելու են…

Կարդալ ավելին

Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե»

Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե»

Թշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ…

Կարդալ ավելին

ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական ​​բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել

ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական ​​բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել

ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թվականի կարիքների համար պետական ​​բյուջեից հատկացվել է 21.6 միլիարդ դրամ։ Այս մասին հունիսի 6-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ միջոցները հատկացվել են 11 ծրագրի՝ 51 միջոցառմամբ իրականացման համար։ Հետագայում դրանց թիվը հասել է 63-ի։ Միջոցները ծախսվել են 93.1%-ով։  

Կարդալ ավելին

Տղաները վերադարձել են. ԱԱԾ

Տղաները վերադարձել են. ԱԱԾ

Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, հայտնում են ՀՀ ԱԱԾ–ից։ Հիշեցնենք՝ որ ավելի վաղ տեղեկացրել էինք,  Սյունիքի մարզի 2 անչափահաս տղաներ գյուղի արոտավայրից գնացել էին ձի բերելու և հայտնվել ադրբեջանցիների ճիրաններում:

Կարդալ ավելին

Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին…

Կարդալ ավելին

Ահա, թե ինչու է կարևոր Ադրբեջանի զինվшծ ծառայողներին ՀՀ ճանապարհներից հեռացնելու իմ տարիների առաջարկը. Թաթոյան

Ահա, թե ինչու է կարևոր Ադրբեջանի զինվшծ ծառայողներին ՀՀ ճանապարհներից հեռացնելու իմ տարիների առաջարկը. Թաթոյան

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։ Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենք քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար,…

Կարդալ ավելին

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն: «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Հայաստանի արդարադատության նախարարությանը հաջողվել է 7.5 միլիարդ դրամով համալրել երկրի պետական ​​բյուջեն

Հայաստանի արդարադատության նախարարությանը հաջողվել է 7.5 միլիարդ դրամով համալրել երկրի պետական ​​բյուջեն

ՀՀ արդարադատության նախարարության և դրա ենթակա կառույցների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում 2024 թվականին պետական ​​տուրքերի գծով բռնագանձված գումարի չափը կազմել է 879 միլիոն դրամ, իսկ այլ եկամուտները՝ 6 միլիարդ 661 միլիոն դրամ։ Այս մասին հունիսի 6-ին՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Պարտքերի գծով սա 120 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ Այլ եկամուտների գծով՝ 111 միլիոն դրամ», –…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային կարևորագույն հաջողությունների կապակցությամբ և ընդգծել՝ առաջին անգամ հայ մարմնամարզիկները Եվրոպայի նույն առաջնությունում երկու ոսկե մեդալ են նվաճել: Նա երախտագիտություն է հայտնել…

Կարդալ ավելին
1 4 5 6 7 8 696