Առաջին անգամ կանցկացվի սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադա․ տեղի է ունեցել կազմկոմիտեի անդրանիկ նիստը

Առաջին անգամ կանցկացվի սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադա․ տեղի է ունեցել կազմկոմիտեի անդրանիկ նիստը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ, նախարարությունում կայացած նիստի ընթացքում հաստատել է օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող սոլֆեջոյի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը: Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի…

Կարդալ ավելին

Նոր շոու ծրագիր Վարդանյան եղբայրների կրկեսում

Նոր շոու ծրագիր Վարդանյան եղբայրների կրկեսում

   Պատրաստվեք դիտել անմոռանալի ներկայացում, որտեղ երազանքները իրականություն են դառնում։ Նոր ծրագրում.  Խելահեղ ակրոբատիկա և օդային մարմնամարզություն  Ծիծաղաշարժ ծաղրածուներ և կախարդական պատրանքներ  Ձեռնածություն, ֆրիսթայլ և աներևակայական կերպարանափոխություններ  Ազատ մետաղալարով քայլող լարախաղաց և այլն։ Դրանից բացի, ձեզ համար հատուկ առաջարկ ենք պատրաստել. 5000դր և ավելի տոմս գնելու դեպքում ստանում եք նվեր՝ տոմս դեպի DinoPark։  Ներկայացումները տեղի են ունենում ամեն շաբաթ և կիրակի՝ ժամը 17:00-ին:  Հասցե՝ Հաղթանակի զբոսայգի («Մայր Հայաստան» հուշարձանի մոտ)  Տոմսերի համար՝ +374 93 66…

Կարդալ ավելին

Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում

Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել  ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում: Գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի,…

Կարդալ ավելին

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են ընդերքի օգտագործման պահանջների խախտում(Տեսանյութ)

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են ընդերքի օգտագործման պահանջների խախտում(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մարզի Զարթոնք գյուղից Արևիկ տանող ճանապարհին, առանց ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության ղեկավարներ կազմակերպել են ավազակոպճագլաքարային խառնուդի արդյունահանում: Փետրվարի 11-ին կատարված ստուգմամբ օպերատիվ տեղեկությունը հաստատվել է: Տարածքում կար մեծ քանակի ավազակոպճագլաքարային խառնուրդ, աշխատում էր էքսկավատոր, կային ավազով բեռնված բեռնատարներ, ավազի լվացման կետ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող “Սլոենկա” հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վ․ Փափազյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – խոհանոցի  առաստաղը, պատերը կառուցված  չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը, հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը, – պատերի որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, դրանք պատրաստված չեն…

Կարդալ ավելին

Հայաստանի ճանապարհներին մերկասառու՞յց

Հայաստանի ճանապարհներին մերկասառու՞յց

Փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Բաղրամյանի, Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից: Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները  և Ջուջևան-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի,  Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի,…

Կարդալ ավելին

Գագիկ Ծառուկյանն օգտագործել է բոլոր հնարավոր եղանակները՝ Բելառուսում գտնվող Բելլա Բաբախանյանին աջակցելու համար. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն օգտագործել է բոլոր հնարավոր եղանակները՝ Բելառուսում գտնվող Բելլա Բաբախանյանին աջակցելու համար. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն օգտագործել է բոլոր հասանելի ու հնարավոր եղանակները՝ Բելառուսում գտնվող Բելլա Բաբախանյանին աջակցելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ էր ու բարդություններով լի։ Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային…

Կարդալ ավելին

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն

progressarmenia.com-/Զրույց/ լրատվականին  ՆԳՆ -ից փոխանցում են, որ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։ Ձյան առատ տեղումների հետևանքով, ստացված ահազանգերի հիման վրա, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա և 55 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Ժամը 9․00-ի դրությամբ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ✔️ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…

Կարդալ ավելին
1 2 3 4 628