ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և մանկապարտեզների անվանացանկը և ամենօրյա ռեժիմով վերահսկել տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ…
Կարդալ ավելինԷրդողանն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. Գերմանիայի կանցլերը նրա հայտարարություններն «աբսուրդ» է անվանել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. նրա հայտարարությունները սուր քննադատության են ենթարկվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից, ով Թուրքիայի նախագահի մեղադրանքներն «անհեթեթ» է անվանել, գրում է Al Jazeera-ն։ Էրդողանի՝ Բեռլին կատարելիք այցից մի քանի օր առաջ Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսում ասել էր, որ Իսրայելը «ժողովրդավարական պետություն է»։ «Սա մի երկիր է, որը հավատարիմ է մարդու իրավունքներին և միջազգային իրավունքին և գործում է դրան համապատասխան: Ուստի Իսրայելի հասցեին մեղադրանքներն անհեթեթ…
Կարդալ ավելինՊուտինը Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացման կարգը հստակեցնող օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը հստակեցնում է Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացման կարգը, հայտնում է իրավական տեղեկատվության պորտալը։ Օրենքի համաձայն՝ «եթե Ռուսաստանի Դաշնության տարածքի մի մասում ռազմական դրություն է մտցվել, ապա այդ տարածքում Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններ կարող են անցկացվել «Ընտրական իրավունքների հիմնական երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հանրաքվեին մասնակցելու իրավունքի մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն։ Այս հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ «եթե ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, հանրաքվեն Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտի տարածքում…
Կարդալ ավելինՄիրզոյանը հանդիպել է ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավարի և անդամների հետ
Նոյեմբերի 14-ին Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակցիներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօերին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի որպես ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում: Հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է…
Կարդալ ավելինԳազայի բնակիչներին իրանցիների նվիրատվությունները 1,74 միլիոն դոլարի են հասնում. Կարմիր մահիկի ընկերություն
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) հայտարարել է, որ Գազայի պաղեստինյան բնակչությանն իրանական նվիրատվությունները նվիրատվության արշավի հինգերորդ շաբաթվա ընթացքում 1,74 միլիոն դոլարի են հասել, հայտնում է Mehr-ը։ IRCS կամավորական ծառայության ղեկավար Վահիդ Սալիմին երեքշաբթի ասել է, որ արշավը մեկնարկել է Գազայի բնակիչների համար ֆինանսական օգնություն հավաքելու նպատակով։ Նվիրատվությունները փոխանցվել են Իրանի Կենտրոնական բանկում և Melli Bank-ում IRCS-ի պաշտոնական հաշվեհամարներին:
Կարդալ ավելին202 միլիոն 406 հազար դրամով՝ (400.000)$ լուսավորել Երևանի փողոցները, պատրաստվելով ամանորին
Մայրաքաղաքի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեսբության պաշտոնական էջում գրում է՝ «Ասե՛ք կանենք, հիմնարկի կողմից պլյուս էն քույր կազմակերպության օգնությամբ ինքնահռչակված 9% ոց «քաղաքապետի» հերթական որոշումը։ 202 միլիոն 406 հազար դրամով՝ (400.000)$ լուսավորել Երևանի փողոցները, պատրաստվելով ամանորին։ Սրանք Երևանցու իրական խնդիրները թողած, զբաղված են հերթական կլոունադայով։ Երևանը որբի գլուխ չի՝, որ ով ոնց ուզի խուզի։ Պատրաստվե՛ք Երևանցու հարկերի շնորհիվ գոյացած, բյուջեյից ծախսված ամեն լումայի համար պատասխան տալու»-ասվում է հաղորդագրության մեջ: Լրատվություն
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 402.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.08 դրամ (աճել է 0.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.70 դրամ (աճել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-428 դրամով,…
Կարդալ ավելինՌուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024թ. մարտին
Դաշնության խորհուրդը կարող է նախագահի ընտրությունների ժամկետը նշանակել մեկ ամիս հետո, հավանաբար՝ 2024թ. մարտի 17-ին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով խորհրդարանի աղբյուրին։ «Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 13-ի նիստում կարող է հայտարարել Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ սահմանադրության՝ նախագահական ընտրությունները նշանակում է Դաշնության խորհուրդը։ Խորհրդարանի վերին պալատը համապատասխան որոշումը պետք է ընդունի մինչեւ քվեարկությունը՝ 100 օրից ոչ շուտ եւ 90 օրից ոչ ուշ։ Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի։ Ընտրարշավը դեռ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 14-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +16+18։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+16, Լոռիում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+19, Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝…
Կարդալ ավելինՍևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և նոյեմբերի 12-ին կազմել է 1900.23մ (12.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։ Այս մասին տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Ոռոգման նպատակով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է…
Կարդալ ավելին