Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով կալանավորված ամբաստանյալ Մառլեն Սարգսյանի՝ դատարան չներկայանալու հիմնավորմամբ դատարանը պատրաստվում էր նիստը հետաձգել։ Դատարանի այդ հայտարարությանը զուգահեռ զոհված զինծառայողների ծնողները վրդովվեցին, հայտարարեցին, որ դատարանի գործողություններն անօրինական են, եւ, որ դատական նիստը պետք է շարունակվի։ Նշենք, որ ամբաստանյալ Մառլեն Սարգսյանի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել, ըստ որի՝ Սարգսյանը 2 դատական նիստի պետք է չմասնակցեր, սակայն դատարան այսօրվա դատական նիստի սկզբում հայտարարեց, թե…
Կարդալ ավելինՇուրջ 900 անուն դեղեր չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում. Մարինե Հարությունյան
Կան շուրջ 900 անուն դեղեր, որոնք երբևիցե չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, «Էլեկտրոնային դեղատոմսեր. խնդիրնե՞ր, թե՞ առավելություններ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաև բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում։ «Մեր բնակչության մեջ խուճապ էր առաջացել․ արդեն մարդիկ հարցնում էին, թե պարզագույն դեղերն էլ ե՞ն դեղատոմսով։…
Կարդալ ավելինԱռաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը
«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից https://tickets.hayafest.com/event/Morricone https://www.facebook.com/YerevanPerspectives https://www.youtube.com/watch?v=qPJK8yamGBE
Կարդալ ավելինԵղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է. Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել: Ցնցուղի ու կախիչների հայտնի պատմությունից հետո հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղուլարյանն ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է 398.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.10 դրամ (աճել է 1.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.70 դրամ (աճել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-397 դրամով, վաճառվում է 400-402 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով,…
Կարդալ ավելինԱննա Վարդապետյանը բազմաթիվ կադրային փոփոխություններ է կատարել Դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական…
Կարդալ ավելին23 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026 թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։ Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր:…
Կարդալ ավելինԱլբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով. փաստաբան
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին հայտնում է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ «Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։ Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։…
Կարդալ ավելինԱյսուհետ դպրոցների համար գնումները կիրականացվեն կենտրոնացված կարգով
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է դպրոցների վարչատնտեսական գործառույթների պատվիրակում իրավաբանական անձին, մասնավորապես նախատեսվում է դպրոցների համար իրականացնել հանրային հատվածի հաշվապահության և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերում՝ կենտրոնացված կարգով: Գործող կարգավորումների շրջանակում նախարարությունը կարող է կենտրոնացված կարգով գնում կատարել միայն իր կառավարման համակարգում գործող դպրոցների համար: Սակայն նկատի ունենալով, որ կոնկրետ բնագավառում քաղաքականություն մշակող մարմինը առավելագույնս կարող է տիրապետել այդ բնագավառի առանձնահատկություններին, հետևապես կոնկրետ բնագավառում միասնականության ապահովման, մասնավորապես՝ նախարարության կողմից…
Կարդալ ավելինԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 400 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է 410 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ։ Ինչպես նշվել է կազմակերպության օկուպացված պաղեստինյան տարածքի ներկայացուցչության զեկույցում, այդ հարձակումների հետեւանքով զոհվել է մոտ 700 մարդ։ «Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն գրանցել է 410 հարձակում Գազայի հատվածի առողջապահական համակարգի դեմ։ Այդ գրոհները հանգեցրել են 685 մարդու մահվան, 902 հոգի վիրավորվել է»,- ասված է փաստաթղթում։ Կազմակերպությունը նշել է, որ վնասվել են 30 հիվանդանոց, 54 շտապօգնության մեքենա։ ԱՀԿ ներկայացուցչության տվյալներով՝ եւս 403 նման հարձակում կատարվել…
Կարդալ ավելին