«Սուրմալու»-ում քննչական գործողություններն ավարտվել են, ԱԻՆ-ն էլ այսօրվանից հերթապահություն չի իրականացնում. Կոստանյան

«Սուրմալու»-ում քննչական գործողություններն ավարտվել են, ԱԻՆ-ն էլ այսօրվանից հերթապահություն չի իրականացնում. Կոստանյան

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, քննչական գործողությունների ավարտով պայմանավորված, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից արդեն տարածքում հերթապահություն չի իրականացնում։ Հիշեցնենք, որ  առեւտրի կենտրոնում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, եւս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ Օգոստոսի 24–ից, շտաբի որոշմամբ, դադարեցվել էին որոնողական աշխատանքները, անհետ կորած քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները հայտնաբերվել չէր հաջողվել։  Ոստիկաններն ու ԱԻՆ–ը,  սակայն, շարունակում էին հերթապահություն իրականացնել պայթյունի վայրում,  շենքի տարածք մուտքն արգելված է։ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար…

Կարդալ ավելին

Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը

Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը

Այսօր վաղ առավոտյան մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Նա 81 տարեկան էր: Այս  մասին հայտնում է 168.am-ը: Ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ: Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր:Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

Կարդալ ավելին

Ո՞ր վտանգավոր մահացու հիվանդությունները կարող են քողարկվել պրոստատիտի տակ

Ո՞ր վտանգավոր մահացու հիվանդությունները կարող են քողարկվել պրոստատիտի տակ

Ուրոլոգ Կոնստանտին Անտոնովը թվարկել է վտանգավոր հիվանդությունները, որոնք կարող են քողարկվել որպես պրոստատիտ, գրում է solenka.info-ն։ Ինչպես նշել է Atlas կլինիկաների ցանցի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետը՝ քրոնիկ պրոստատիտի ախտանիշների տակ կարող են թաքնվել բոլորովին այլ հիվանդություններ, այդ թվում՝ կյանքի համար վտանգ ներկայացնող շագանակագեղձի, միզապարկի կամ ամորձու քաղցկեղ: Հիվանդությունների ախտանշաններն են՝ ցավը, միզելու հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ գիշերային ժամերի հաճախամիզությունը։ «Միզարձակման նյարդաբանական խանգարումներ, շագանակագեղձի ադենոմա, միզաքարային հիվանդություն՝ այս բոլոր հիվանդությունները կարող են նմանատիպ ախտանիշներ ունենալ»,- Անտոնովի…

Կարդալ ավելին

Սուրմալուի պայթյունի գործով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել. 3 անձ կալանավորվել է

Սուրմալուի պայթյունի գործով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել. 3 անձ կալանավորվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Ձերբակալված , ապա կալանավորված մյուս երեք անձինք պահեստը շահագործողներ են, նրանցից մեկը վարձակալ է։ Վերջիններս…

Կարդալ ավելին

«Բերձորի միջանցքը» կգործի մինչև. օգոստոսի 31-ը ներառյալ. Անվտանգությունը կապահովեն խաղաղապահները. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

«Բերձորի միջանցքը» կգործի մինչև. օգոստոսի 31-ը ներառյալ. Անվտանգությունը կապահովեն խաղաղապահները. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցքը» կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները: ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Կարդալ ավելին

Արեւոտ, շոգ եւ խոնավ եղանակի ազդեցությունը կարող է հոգեկան խանգարումների ծանր ախտանիշներ առաջացնել

Արեւոտ, շոգ եւ խոնավ եղանակի ազդեցությունը կարող է հոգեկան խանգարումների ծանր ախտանիշներ առաջացնել

Արեւոտ, շոգ եւ խոնավ եղանակի ազդեցությունը կարող է ծանր հոգեբուժական ախտանիշներ առաջացնել, որոնք շտապ օգնություն են պահանջում: Այս մասին ասվում է Օլբանիի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության մեջ, որոնք օգտագործել են Նյու Յորք նահանգի եղանակի տվյալները եւ շտապ օգնության հիվանդանոցներ այցելությունները՝ գնահատելու համար, թե ինչպես են եղանակային օրինաչափություններն ազդում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց վրա: Այդ բացահայտումները, որոնք հրապարակվել են Environment International ամսագրում, կարող են հիմք հանդիսանալ հիվանդների խնամքի բարելավման ռազմավարությունների մշակման համար։ Թիմն օգտագործել է…

Կարդալ ավելին

Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն: Այս մասին «Արմենպրես»-ին ասացին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որում նա նշել է, որ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը: «Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների…

Կարդալ ավելին

Հայտնի են սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները

Հայտնի են սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները

Հայտնի են սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ  քարտուղար Արմեն Սմբատյանը։ «Ընտրական օրենսգրքի նոր կարգավորումներով պայմանավորված՝ նույն կուսակցությունը բոլոր համայքնքներում կունենան նույն համարը»,-նշել է նա։ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ 1 «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ» ԴԱՇԻՆՔ 3 «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍԵՐՈՒՆԴ» ԴԱՇԻՆՔ 4 «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 6 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 7 «ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԴԱՇԻՆՔ 8 «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 9 ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 10 «ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ» ԴԱՇԻՆՔ 11 «ԼՈՒՍԱՎՈՐ…

Կարդալ ավելին

Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանում

Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանում

Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մի մասն էլ, ովքեր ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավոր տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը: «Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, ովքեր տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները: Ընտանիքների…

Կարդալ ավելին

Հույն հնագետների ասոցիացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում պաշտպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը

Հույն հնագետների ասոցիացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում պաշտպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը

Հույն հնագետների ասոցիացիան (SEA) բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին վճռական միջամտություն ցուցաբերել՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտպանելու համար, հայտնում է Art News-ը։ Աշխարհի ամենակարեւոր կրոնական եւ մշակութային վայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիան 1985-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ էր դարձել: Այն ի սկզբանե որպես եկեղեցի էր կառուցվել, սակայն 2020-ին Թուրքիայի կառավարությունը խիստ վիճահարույց որոշում կայացրեց՝ այն մզկիթի վերածելով։ Ըստ SEA-ի, բյուզանդական դարաշրջանի տաճարը տարիների ընթացքում վնասման եւ վանդալիզմի է ենթարկվել: Նամակում…

Կարդալ ավելին
1 469 470 471 472 473 570