Ցեղասպանությունը էթնիկ խմբի ներկայացուցիչների դեմ հանցագործություն է ու կապ չունի հանրապետություն էր, թե համայնք էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Ցեղասպանությունը հարձակլում է էթնիկ խմբի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել կամ տեղահանել: Ցեղասպանությունը չի պահանջում անպայման սպանել: Հայերը ցեղասպանություն ասելով՝ հիշում են 1915 թվականի դեպքերը։ Բայց այլ հարակից ձևեր էլ կան։ Պարտադիր չի սպանվեն, որ կոչվի ցեղասպանություն։ Կարող են լինել այնպիսի պայմաններ,…
Կարդալ ավելինՀանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը ԺՊ է դարձել
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի առաջիկայում: Այս մասին տեղեկանում է ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից: Սույն օրվանից օրենքի ուժով կասեցված է ՀՀԽ-ի՝ Ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու մասին 29.07.2024թ․ N 52-Ա որոշման գործողությունը: «Հրապարակ»-ը գրել է, որ «Պրն․ Քոլոյանին Ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի հաղթող ճանաչելու որոշման գործողությունն…
Կարդալ ավելինԻՀՊԿ. Իրանը մտադիր չէ հրաժարվել Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշումից
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել. Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ։ Նշվում է նաև. «Որպես տարածաշրջանային տերություն Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր տոկունությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չի թուլացնել նրա ազդեցությունը։ Իրանի շահերի շրջանցմամբ տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած…
Կարդալ ավելինՀայաստանը գինու զբոսաշրջության և գինեգործության ոլորտում ճիշտ ուղու վրա է
2024 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը Երևանում անցնում է գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպությունը՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ: Միջոցառումը հավաքել է ոլորտի կարևոր դերակատարներին, միջազգային փորձագետներին և իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների և հյուրերի ներկայացուցիչներին տարբեր երկրներից: Երևանի փոխմայոր Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ «գինին պարզապես ըմպելիք չէ»: «Գինին մեր մշակույթի, ավանդույթների և պատմության արտահայտությունն է: Գինեգործության ամենահին կենտրոններից մեկը լինելով՝ Հայաստանը հազարամյակների պատմություն ունի»: Այս խոսքերով նա ընդգծեց հին գինեգործական…
Կարդալ ավելինԱրևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ
Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։ Հաղորդվում է՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։ Հիշեցնենք, որ «Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Կարդալ ավելինՎերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102մլն դրամ․ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող տարածքում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են համակարգիչներ, այդ թվում սերվերային համակարգիչ։ Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, դրանց…
Կարդալ ավելինԳնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով
Լավ գրքի վրա ծախսված գումարն ափսոս չէ, սակայն ինչու՞ չօգտվել շահավետ հնարավորությունից։ Մինչև սեպտեմբերի 20-ը Amio Mastercard թվային քարտով վճարելիս կստանաք 20% քեշբեք։ Առաջարկը գործում է ՀՀ-ում գործող բոլոր գրախանութներում՝ ներառյալ ամենախոշոր և հեղինակավոր գրախանութները` Զանգակ, Ֆենիքս, ՆՈՐ գրախանութ, Bookinist, Karandash, Epigraph և այլն։ Ի դեպ, AMIO Mobile-ում ՀՀ դրամով թվային քարտ բացելն ամբողջովին անվճար է և տևում է մի քանի վայրկյան։ Քարտը բացելուց անմիջապես հետո այն կարող եք կցել Apple/Google pay-ին և կատարել վճարումներ:…
Կարդալ ավելինДля поклонников музыки, поэзии и таланта Чулпан Хаматовой
Для поклонников музыки, поэзии и таланта Чулпан Хаматовой! Самый долгожданный в Армении спектакль-монолог «Сны о рояле»! 29 сентября, концертный зал имени Арама Хачатуряна, под аккомпанемент Андреаса Осокина, по произведениям Осипа Мандельштама, Бориса Пастернака, Булата Окуджавы, Марины Цветаевой, Веры Полозковой…. На сцене только женщина, музыка, луч света и стихи. О добре, свободе, о ценности жизни и милосердии, о мире. Приходи послушать великую поэзию в исполнении непревзойденной Чулпан Хаматовой!
Կարդալ ավելինԴիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետը
Առողջարանային , պատմամշակութային արժեքներով հզոր և զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող Դիլիջան համայնքն ընդունել է իր բարեկամ քաղաքի պատվիրակությանը: Այդ մասին փոխանցում է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը, որտեղ մասնավորապես ասվում է,- «Դիլիջանի համայնքապետարանի հրավերով Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետ պարոն Ժան-Մարի Հալսդորֆի գլխավորած պատվիրակությունը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանի համայնքապետարանում, որտեղ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Պետանժի քաղաքապետ պարոն Հալսդորֆը քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները և կնքել են…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը: Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ…
Կարդալ ավելին