Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, ընդգծում է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է: Քարոզարշավի շրջանակներում Պաշտպանի նախաձեռնությամբ պատրաստվել է հրապարակումների շարք, որի նպատակն է բարձրացնել գենդերային հիմքով բռնության և սեռական ոտնձգության անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։ Բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով…
Կարդալ ավելինՀունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն պետք է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում
2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված…
Կարդալ ավելինԿայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց
Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը:
Կարդալ ավելին24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով
Առանց բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա տեսազանգի միջոցով Բանկի հետ կապ հաստատելու հնարավորություն` ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներդրել է հեռավար սպասարկման նոր ծառայություն` բանկային գործարքների իրականացում տեսազանգի միջոցով: Այն հաճախորդներին թույլ է տալիս, խնայելով Բանկ այցելելու ժամանակը, Skype տեսազանգի ընթացքում ստանալ խորհրդատվություն Բանկի մասնագետից, բացել քարտեր, ավանդներ և հաշիվներ, ինչպես նաև իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքներն՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը կարող է շուրջօրյա զանգահարել Skype…
Կարդալ ավելինՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։ Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական,…
Կարդալ ավելին2023թ. 9 ամիսների արդյունքներով ՀՀ պետբյուջեն դեֆիցիտային չէ. ֆիննախ
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2023թ. 9 ամիսներին կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ, ինչը 13,8 տոկոսով ավելին է, քան 2022թ. նույն ժամանակամիջոցում։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Ծախսերը նույն ընթացքում կազմել են 1 տրլն 633 մլրդ դրամ։ Դա 17,2 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ «Կատարողականը կազմել է 84,6 տոկոս։…
Կարդալ ավելինԱվտոներկրող ընկերությունը ՌԴ-ում մեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով․ պատճառվել է մոտ 1,7 մլրդ-ի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։ Դրա միջոցով,…
Կարդալ ավելինՖանտան համայնքի զարգացման տեսլականն ու հաջողության գրավականը(տեսանյութ)
Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրը (համայնք), մեկն է Չարենցավանի տարածաշրջանի այն գյուղական բնակավայրերից, որտեղ վերջին անգամ խորհրդային տարիներին էր իրականացվել ճանապարհների ասֆալտապատման , բարեկարգման աշխատանքներ: Նախորդ և 2023 թվականի կառավարության ծրագրերով իրականացվել է համայնքային նշանակության մի շարք դարակազմիկ աշխատանքներ, այդ մասին փաստեց համայնքի նախկին և այժմյան Ֆանտանի վարչական ղեկավար ԴԱՎԻԹ ԻՎԱՆՅԱՆԸ, ով իր և գյուղացիների անունց գոհունակությունն ու երախտիքի խոսքն է հայտնում կառավարությանը և մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ , որի միջնորդությամբ ընտրվեց և ընդունվեց համայնքային նշանակության այն…
Կարդալ ավելինՕրվա սկզբից Ռուսաստանի օդում 20 ԱԹՍ է ոչնչացվել
ՀՕՊ համակարգերը նոյեմբերի 26-ի առավոտյան ինը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Մոսկվայի, Տուլայի, Կալուգայի և Բրյանսկի շրջաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Գիշերը 11 անօդաչու թռչող սարք է խոցվել նույն շրջաններում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղի ունեցածը անվանել է անօդաչուներով «զանգվածային հարձակման փորձ»։ Անօդաչու թռչող սարքերը գրանցվել են Մոսկվայի մարզի տարբեր շրջաններում՝ Նարո-Ֆոմինսկում, Օդինցովո և Ռամենսկի քաղաքային շրջաններում, ինչպես նաև Պոդոլսկում: Նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 5 անօդաչու թռչող սարք է վնասազերծվել։ Երեք…
Կարդալ ավելինԻրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի և Արևմտյան ափի շուրջ վերջին իրադարձությունները
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ Պաղեստինի վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար, հաղորդում է Mehr-ը։ Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է «Գազայում և Արևմտյան ափին պաղեստինյան ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործությունների լիակատար դադարեցման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ «Իրանն ու Թուրքիան, այլ իսլամական երկրների հետ միասին, պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկեն Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար»։ ԻԻՀ ԱԳ նախարարը, գոհունակություն հայտնելով տարբեր ոլորտներում…
Կարդալ ավելին