ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարեն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելինՀայաստանում այսօր նշվում է Վարդավառը
Հայաստանում այսօր՝ հուլիսի 27-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ…
Կարդալ ավելինԿենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից(Տեսանյութ)
Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող նրանց առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության և նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը: «Կամավոր ատեստավորումը չի…
Կարդալ ավելինՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրացիկ, լվացվող և արտահանող նոյութերից, – արտադրությունը ապահովված չի եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու համար…
Կարդալ ավելինԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում. Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի բացահայտումը(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գեղհովիտ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց պետական գրանցման և համապատասխան թույլտվության արդեն շուրջ մեկ ամիս տղամարդը Ծակքար գյուղում շահագործում է քարի վերամշակման արտադրամաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։ Պատճառված վնասը և այլ հանգամանքներ պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ…
Կարդալ ավելին«ՄԱՄԱ ՋԱՆ 21» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԻ
Վերացվել է «Մամա Ջան 21» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Սպենդարյան 5) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այս որոշումը հիմնված է այդ օբյեկտում նախկինում արձանագրված բոլոր խախտումները վերացրած լինելու մասին Արագ արձագանքման բաժնի տեսուչների արձանագրության վրա:
Կարդալ ավելինԲնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները: Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդ,…
Կարդալ ավելինՀանրային քննարկում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման վերաբերյալ
Պետական գույքի կառավարման կոմիտեն նախաձեռնում է հանրային քննարկում՝ 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման արդյունավետ իրականացման նպատակով: Քննարկման շրջանակում նախատեսվում է հավաքագրել գործուն առաջարկություններ, վերհանել առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը, իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, ինչպես նաև անդրադառնալ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման մրցույթի նախաորակավորման փուլին։ Հանրային քննարկմանն առնչվող հարցերով և մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անձինք կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ գրելով info@spm.am էլ․ հասցեին…
Կարդալ ավելինԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ուղղված սպառողների շահերի պաշտպանության օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթի մշակմանը
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ՀԸԳՀ/ ներքո իրականացվող սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։ «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2» առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) փորձագետների կողմից։ Այցի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել են ծրագրի պատասխանատուներ և փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։ ՄՊՀ…
Կարդալ ավելին








