Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից  գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. Եվրոն ևս էժանացել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. Եվրոն ևս էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 404.34  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.65 դրամ (նվազել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.24 դրամ (աճել է 0.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-434 դրամով,…

Կարդալ ավելին

Պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամ վնաս. մեղադրանք է ներկայացվել ԲԸՏՄ նախկին պաշտոնատար անձանց

Պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամ վնաս. մեղադրանք է ներկայացվել ԲԸՏՄ նախկին պաշտոնատար անձանց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում  նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել և սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ է ներկայացվել մասնագիտական եզրակացություն այն մասին, որ ՍՊ ընկերությունը թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս տեղահանել է 40972.5 մ3 բազալտի օգտակար հանածո:…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 22-ին Հայաստանում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+7, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +8+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+5, Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+8, Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +6+9, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, Արագածոտնի…

Կարդալ ավելին

Մենք ԵՄ-ին դիտարկում ենք որպես մեր անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկեր. ԱԽ քարտուղար

Մենք ԵՄ-ին դիտարկում ենք որպես մեր անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկեր. ԱԽ քարտուղար

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են: Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն: Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության առաջին տարելիցի միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նաեւ ընդգծել է. «Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի…

Կարդալ ավելին

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։ «Սաթէ…

Կարդալ ավելին

365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում

365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ նշել է իր գործունեության առաջին տարին։ 365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։ «Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին նշված է առաքելության X-ի գրառման մեջ։ Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Սուրեն Պապիկյանը  մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ավելի վաղ ՊՆ-ն  հայտնել էր, որ այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:…

Կարդալ ավելին

Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Փոխիր քո ֆինանսական առօրյան մեր ժամանակակից թվային քարտով՝ համատեղելով հարմարավետությունն ու անվտանգությունը: ԱՄԻՕ թվային քարտը պարզապես քարտ չէ, այն քո խելամիտ անցումն է ավելի հասանելի, պրակտիկ և կառավարելի ծախսերին: ԱՄԻՕ Թվային քարտի առավելություններն են. Ժամանակի խնայում. քարտի ակնթարթային բացում և ակտիվացում՝ գործարքների կատարման հնարավորությամբ Քարտի հեշտ տրամադրում. ԱՄԻՕ նոր թվային քարտի տրամադրումը տևում է մի քանի ակնթարթ ի տարբերություն ավանդական պլաստիկ քարտերի Ազատություն. գնումներ կատարելու անսահմանափակ հնարավորություններ Անվտանգություն. քո ԱՄԻՕ թվային քարտը պաշտպանված է անվտանգության…

Կարդալ ավելին

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կարվի

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կարվի

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և  կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։ Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով` փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե…

Կարդալ ավելին
1 347 348 349 350 351 679