Ալցհեյմերի հիվանդությունն  առաջին փուլում ընթանում է աննկատ. Nature Neurosci

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները հայտնաբերել են, որ Ալցհեյմերի հիվանդությունը քայքայում է ուղեղը երկու փուլով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ վաղ փուլում վնասվում են միայն բջիջների որոշակի տեսակներ, եւ այդ պրոցեսը տեղի է ունենում դանդաղ եւ առանց տեսանելի ախտանշանների։ Երկրորդ փուլում հիվանդությունն առաջացնում է ավելի զանգվածային վնասումներ, որոնք ուղեկցվում են այնպիսի ախտանշաններով, ինչպիսին է հիշողության կորուստը։

Գիտնականներն ուսումնասիրել են 84 կամավորների եւ պարզել, որ վաղ փուլում  վնասվում են արգելակող նեյրոնները, հատկապես ինհիբացնող սամոստատինը (SST)։ Այդ բջիջները կարեւոր դեր են խաղում նեյրոնային շղթաներում, եւ դրանց կորուստը կարող է ընկած լինել փոփոխությունների հիմքում, որոնք հանգեցնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդության ժամանակ առավել խոցելի բջիջները միջին քունքի ծալքի բջիջներն են, որոնք պատասխանատու են հիշողության եւ ընկալունակության համար։ Պարզվել է նաեւ, որ REELIN գենը կարող է բարձրացնել որոշ նեյրոնների խոցելիությունը, այն դեպքում, երբ աստրոցիտները կարող են պաշտպանել ուղեղի բջիջները քայքայումից։

Հետազոտությունը հաստատում է, որ հիմնական քայքայիչ պրոցեսները, ինչպիսին են զանգվածային բջջային ոչնչացումը եւ բորբոքումը, տեղի են ունենում հիվանդության ուշ փուլերում։ Բայց վաղ փուլում փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար եւ առանց նկատելի ախտանշանների, ինչը դժվարացնում է վաղ ախտորոշումը։

Spread the love