Հռոմի ստատուտը վավերացնելը շատ կարևոր ու խիզախ քայլ է ձեր կողմից․ Բորելը՝ Միրզոյանին

Հռոմի ստատուտը վավերացնելը շատ կարևոր ու խիզախ քայլ է ձեր կողմից․ Բորելը՝ Միրզոյանին

Որոշել ենք աշխատանքներ սկսել Եվրամություն-Հայաստան գործընկերային հարաբերությունների նոր՝ հավակնոտ օրակարգի ուղղությամբ, ինչը հստակ ուղերձ է առ այն, որ մենք փոխադարձ ցանկություն ունենք մեր հարաբերություններում անցում կատարելու ռազմավարական փուլի, և այն ճանապարհային հստակ քարտեզ և տեսլական կապահովի այս ուղղությամբ առաջ ընթանալու համար։ Այս մասին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին։…

Կարդալ ավելին

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին եւ հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (ֆոտո)

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին եւ հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Էմրե Բաշարի հետ: Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց թուրք ըմբիշին: Մալխաս Ամոյանին հաջողվեց պարտերից պոկել մրցակցին գորգից, բայց չգլորեց: Հայաստանի հավաքականի մարզիչները բողոքարկեցին: Մրցավարները բավարարեցին եւ հաշիվը դարձրին 2:0: Երկրորդ մրցափուլում Ամոյանը հաշիվը դարձրեց…

Կարդալ ավելին

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Երկամարտում գրանցեց 180 կգ արդյունք (80+100): Առաջինը մրցահարթակ դուրս եկավ Իզաբելա Յայլյանը: Պոկում վարժությունը Յայլյանը սկսեց 80 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 85 կգ,…

Կարդալ ավելին

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Արցախ» մասնաճյուղը

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Արցախ» մասնաճյուղը

Թվային ժպիտով բանկն արդեն ավելի մոտ է քեզ: Ոգևորված ներկայացնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր՝ վերաբացված «Արցախ»  մասնաճյուղը, որն այժմ ավելի ժամանակակից է և ընկերասեր: Նորաբաց «Արցախ» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Երևանում, Էրեբունու փողոց 23 շենք, 73 և 74 տարածքներ հասցեում: Այցելությունը բանկ պետք է լինի հաճելի և չպարտադրող, իսկ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորաբաց ՙԱրցախ՚ մասնաճյուղը ֆինանսական գործարքներ կատարելու համար առաջարկում է հարմարավետ և նորարար պայմաններ: Առաջին և հաջորդ բոլոր այցելությունների ժամանակ մեր հաճախորդներին…

Կարդալ ավելին

Հայկական կողմը հյուսիսարեւելյան հատվածում կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանը ստում է.Ունենք 2 զոհ

Հայկական կողմը հյուսիսարեւելյան հատվածում կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանը ստում է.Ունենք 2 զոհ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի ՊՆ-ն: Ավելի վաղ  ՊՆ -ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ:

Կարդալ ավելին

Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. ՊԵԿ

Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. 5 դեպքով փորձել են տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 3200 տուփ ծխախոտ. Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. Մաքսային ծառայողները բացահայտել են սխալ հայտարարագրման դեպք. Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ և այլ աքսեսուարներ. Սխալ հայտարարագրված ապրանքների տեղափոխումը կանխվել է:

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 12-ին, կազմել է 404.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.96 դրամ (աճել է 0.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.60 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-404 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-434 դրամով,…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15։ Օդի ջերմաստիճանը մարզերում… Շիրակում գիշերը -2-6, ցերեկը՝ +5+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+9, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+12, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+10, Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +13+17, Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+1+3,…

Կարդալ ավելին

Նեթանյահուն հայտնել է, որ միայն ռազմական ճնշումը կհանգեցնի բոլոր պատանդների ազատ արձակման

Նեթանյահուն հայտնել է, որ միայն ռազմական ճնշումը կհանգեցնի բոլոր պատանդների ազատ արձակման

ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա միայն ռազմական ճնշման շարունակումը Գազայի հատվածում կարող է ապահովել պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով բանակի կողմից Ռաֆահի գործողության ընթացքում 2023թ. հոկտեմբերի 7-ին առեւանգված երկու մարդկանց ազատումը։ «Ես ողջունում եմ մեր քաջ զինվորներին համարձակ գործողությունների համար, որոնք հանգեցրին նրանց ազատմանը։ Միայն ռազմական ճնշման շարունակումը մինչեւ լիակատար հաղթանակ կհանգեցնի բոլոր առեւանգվածների ազատմանը»,- գրել է Նեթանյահուն X-ում։ Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի…

Կարդալ ավելին

Պուտինի Երեւան կատարելիք այցից առաջ կպահանջվեն հայկական կողմի երաշխիքները. Պեսկով

Պուտինի Երեւան կատարելիք այցից առաջ կպահանջվեն հայկական կողմի երաշխիքները. Պեսկով

Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ…

Կարդալ ավելին
1 351 352 353 354 355 676