Տուրիզմի եւ HoReCa-ի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում. մեծ բիզնես-համաժողովի գլխավոր ինսայթները

Երեւանում՝ Meridian Exhibition Center հարթակում, տեղի է ունենում խոշոր բիզնես-համաժողով՝ Real Business Conference 2024-ը, որը միավորել է Հայաստանի տնտեսության վեց կարեւոր ճյուղերի ներկայացուցիչներին. HoReCa, տուրիզմ, արտադրություն, շինարարություն, ռիթեյլ եւ ֆրանչայզինգ։ Այս միջոցառումը դարձել է արդի մարտահրավերների եւ հնարավորությունների քննարկման հիանալի հարթակ այդ ճյուղերի զարգացման, ինչպես նաեւ փորձի փոխանակման համար փորձագետների եւ բիզնեսի առաջատարների միջեւ։

Համաժողովի գլխավոր թեմաները պտտվում են սուր հարցերի շուրջ, որոնց բախվում է բիզնեսը Հայաստանում. որակյալ կադրերի անբավարարություն, թվայնացում, ենթակառուցվածքային խնդիրներ եւ երկրի առաջմղումը միջազգային ասպարեզում։ Մասնակիցները միմյանց են ներկայացրել իրենց փաթեթները, անդրադարձել մարտահրավերներին եւ առաջարկել իրական որոշումներ, որոնք կօգնեն ընկերություններին հարմարվել ժամանակակից պայմաններին եւ շարժվել առաջ։

Հատուկ ուշադրություն է հատկացվել HoReCa հատվածին, որը կարեւոր դեր է խաղում երկրի տնտեսությունում, բայց բախվում է լուրջ դժվարությունների։

MBG ղեկավար Կարեն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես սուր է զգացվում որակյալ մասնագետների՝ խոհարարների, մատուցողների եւ մենեջերների անբավարարությունը, մանավանդ մարզերում։ Այս խնդիրն արգելակում է բիզնեսի աճը եւ ուղիղ ազդում է հաճախորդների սպասարկման որակի վրա։ Ի պատասխան՝ որոշ ընկերություններ ստիպված են ներդնել անձնակազմի ուսուցման սեփական ծրագրերը, ինչն, իհարկե, մեծացնում է օպերացիոն ծախսերը։

Պակաս հրատապ թեմա չէ թվայնացումը։

Cofix-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը պատմել է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մասին, որոնք օգնում են ավտոմատացնել գործընթացները եւ բարելավել հաճախորդական փորձը։ Մասնավորապես, նա հիշատակել է QR-կադրերի ակտիվ օգտագործումը պատվերների եւ վճարումների համար, ինչը սպասարկումը դարձնում է ավելի արագ եւ հարմար։ Սակայն բոլոր ձեռնարկությունները չէ, որ պատրաստ են թվայնացման, ինչը դանդաղեցնում է ճյուղի զարգացումը։ Առանց տեխնոլոգիաների ներդրման հաստատությունների համար դժվար կլինի մրցունակ մնալ բիզնեսի վարման ավելի ճկուն եւ ժամանակակից մոդելների ֆոնին։

Տուրիզմը եւս դարձել է քննարկման կարեւոր թեմա։ Ելույթ ունեցողները նշել են, որ Երեւանի սահմաններից դուրս ենթակառուցվածքը դեռեւս բավականաչափ զարգացած չէ։ Զբոսաշրջիկները բախվում են խնդիրների տրանսպորտային հասանելիության եւ որակյալ հյուրանոցների բացակայության իմաստով։ Դա ահմանափակում է մուտքի տուրիզմի աճի հնարավորությունները եւ նվազեցնում Հայաստանի գրավչությունը համաշխարհային ասպարեզում։ Իրավիճակը փոխելու համար փորձագետները եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է ներդրումներ կատարել հեռավոր շրջանների զբոսաշրջային երթուղիների եւ ենթակառուցվածքի զարգացման համար։

Ուշադրություն է հատկացվել նաեւ ներդրումների ներգրվաման հարցին. առանց պետական եւ մասնավոր ակտիվ աջակցության Հայաստանը վտանգում է մնալ այնպիսի մրցակիցների հետեւում, ինչպիսին եւ Վրաստանը եւ Թուրքիան, որոնք եռանդուն առաջ են մղում իրենց ուղղությունը միջազգային շուկայում։ Ներդրումները մարքետինգում եւ ենթակառուցվածքում կարող են կարեւոր քայլ լինել երկրի դիրքերի ամրապնդման համար գլոբալ զբոսաշրջաին արդյունաբերությունում։

Եվս մեկ կարեւոր պահ, որը շեշտադրել են մասնակիցները, սպասարկման որակն է։ Սերվիսի չափորոշիչների բարելավումը հյուրանոցներում եւ ռեստորաններում, նրանց կարծիքով, միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդման բանալին է։ Հաճախորդներն ավելի շատ սպասում են սերվիսի բարձր մակարդակի, եւ այն ձեռնարկությունները, որոնք կարող են ապահովել դա, կդառնան առավել հաջողակ երկարատեւ ժամանակով։

Ամփոփելով՝ համաժողովը հստակ նշել է, թե ինչ խնդիրների է բախվում HoReCa-ի եւ տուրիզմի հատվածը  Հայաստանում, ինչպես նաեւ այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել դրանց հեագա զարգացման համար։ Նրանք համակարծիք են այն հարցում, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդնումը, սպասարկման որակի բարձրացումը եւ ներդրումների ակտիվ ներգրավումը կօգնեն Հայաստանին վաղ թե ուշ կարեւոր տեղ զբաղեցնել հյուրընկալության եւ տուրիզմի միջազգային ասպարեզում։

Spread the love