Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովը պատասխանել է․ «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։ Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է 403.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.74 դրամ (նվազել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.23 դրամ (նվազել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-404 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-435 դրամով,…
Կարդալ ավելինՄիրզոյանը հանդիպել է Ֆիդանի հետ(ֆոտոներ)
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև…
Կարդալ ավելինԹրամփը Բայդենից առաջ է անցել առանցքային 7 նահանգում. «Bloomberg»-ի հարցման արդյունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի մեծ աջակցություն է վայելում, քան գործող նախագահ Ջո Բայդենը․ խոսքն ամենաքիչը 7 նահանգների մասին է, որոնցում գրանցվելիք արդյունքները, ամենայն հավանականությամբ, կկանխորոշեն ընտրությունների ելքը, հայտնում է «Bloomberg News/Morning Consult»-ը՝ վկայակոչելով իրականացված սոցհարցումների արդյունքները։ Ըստ այդմ, Բայդենը հետ է մնում Թրամփից Արիզոնա, Ջորջիա, Փենսիլվանիա, Միչիգան, Հյուսիսային Կարոլինա, Նևադա և Վիսկոնսին առանցքային նահանգներում, որոնց ընտրողների 48%-ն ասել է, որ կաջակցի Թրամփին, մինչդեռ 43%-ը նշել է, որ սատարելու է Բայդենին: Թրամփի առավելությունն ամենամեծը եղել…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է մեկնել Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններից հետո
Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ԱԳՆ-ին հղումով, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա ֆորումին ելույթ կունենա, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կլինեն:
Կարդալ ավելինԳազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու հերթերում ավելի քան 100 մարդ է մահացել
Առնվազն 104 պաղեստինցի է զոհվել, ևս 760-ը՝ վիրավորվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության հերթի ժամանակ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Բժիշկների պնդմամբ՝ պաղեստինցիները զոհվել և վիրավորվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից խաղաղ բնակչությանը հասցված հարվածների հետևանքով, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը պնդել է, որ պաղեստինցիները զոհվել ու վիրավորվել են հրմշտոցի հետևանքով։ «The Times of Israel»-ը, հղում անելով իսրայելական բանակի իր աղբյուրին, հայտնում է, որ միջադեպի ժամանակ որոշ պաղեստինցիներ սկսել են շարժվել դեպի իսրայելցի…
Կարդալ ավելինՖրանսիան արգելել է բուսական ծագման մսամթերքն անվանել «սթեյք» և «խոզապուխտ»
Ֆրանսիացի արտադրողներին արգելվել է բուսական ծագման արտադրանքը մակնշել որպես միս: Խախտողներին սպասվում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար 1500 եվրոյից սկսած և ընկերությունների համար՝ մինչև 7500 եվրո: Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել, որով արգելվում է բուսական սննդի պիտակների վրա մսի հետ ավանդաբար կապված տերմինների օգտագործումը, օրինակ՝ «սթեյք»: Այլևս չի կարելի նշել նաև «էսկալոպե», «խոզապուխտ», «ֆիլե» և «կողիկներ»: Այս որոշումն ընդունվել է ի պատասխան մսի արդյունաբերության ոլորտի ընկերությունների երկարամյա պահանջի։ Նրանք կարծում են, որ պիտակների վրա «բուսական…
Կարդալ ավելինԵրևանում կանցկացվի «Դեղաբուժության արդի հիմնախնդիրները» 2-րդ Միջազգային դեղագիտական գիտաժողովը
Մարտի 2-3-ը Մատենադարանի դահլիճում ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամի կողմից կազմակերպված «Դեղաբուժության արդի հիմնախնդիրները» 2-րդ Միջազգային դեղագիտական գիտաժողովն իր տեսակով եզակի է՝ միտված բժշկական և դեղագիտական համայնքների միավորմանը հանուն բուժառուի։ Զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրներում կենտրոնական դերակատարություն ունի բուժառուն, որի շուրջ համախմբվում են համակարգի բոլոր պրոֆեսիոնալները։ Գիտաժողովը կանդրադառնա դեղաբուժության բոլոր տեղային և համաշխարհային արդի խնդիրներին՝ սկսած դեղերի իրավական կարգավորումից մինչև դեղատուն և հիվանդանոց՝ կլինիկական դեղագիտություն։ Գիտաժողովին տարբեր ձևաչափերով ներկայացված կլինի նաև Վահե Մելիքսեթյան հիմնադրամը, որի առաքելությունն է…
Կարդալ ավելինՀայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում նվազեցնելու ՌԴ-ից անվտանգության կախվածությունը. Անդրյուս Կուբիլյուս
Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հստակ քաղաքական կամք է ցուցաբերում նվազեցնելու Ռուսաստանից անվտանգության կախվածությունը: Մենք հիշում ենք նաև, որ անցյալ տարի հոկտեմբերի 17-ին պարոն Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է այնքան մոտ լինել Եվրոպային, որքան Եվրոպան հնարավոր կհամարի: Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունն ու քայլերը, որոնք այդ երկիրը մոտեցնում են Եվրամիությանը: Եվրախորհրդարանը…
Կարդալ ավելինՄինչև 2014 թ. հուլիսի 1-ը նշանակված ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկը կվերանայվի
Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում կարգավորումներ են մշակվել, որոնք վերաբերում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: «Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը ներկայումս գործող կարգավորմամբ հետևյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի…
Կարդալ ավելին