ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել էր հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն էր: Կամո Ցուցուլյանն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Փրկարար ծառայության երկարամյա…
Կարդալ ավելինԲիզնես վարկ․ ֆինանսավորում մեծ նպատակների համար
Ամիօ բանկը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է շահավետ պայմաններով «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» բիզնես վարկը։ Մրցակցային տոկոսադրույք Ֆինանսավորում՝ ինչպես շրջանառու միջոցների ապահովման, այնպես էլ ներդրումների իրականացման համար Առանց վաղաժամկետ մարման տույժերի և տուգանքների Վարկը տրամադրվում է ավանդային և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ և շարժական գույքի և բանկի կողմից ընդունելի ապահովվածության այլ միջոցի գրավադրմամբ։ Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Կարդալ ավելինԹուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այդ հարցը Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել են Վրաստանի արտգործնախարարներ Մակա Բոչորիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և տրանսպորտային էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։ «Նշվել է Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Բացի դրանից, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությանը, որի շրջանակում երեք երկրների…
Կարդալ ավելինՀայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան
Հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմանային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Անդրադառնալով անցակետի բացման ժամկետներին, նա նկատեց, որ դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից. «Որեւէ հստակեցում այդ մասով չկա, կամ առնվազն ես չեմ տիրապետում այդպիսի հստակեցման»:
Կարդալ ավելինՍտեփանավանում ցրտահարված 2.5 տարեկան երեխայի վիճակը բավարար է. երեխան կունենա խնամակալ
Ստեփանավանում ցրտահարված 2.5 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ հսկողության ներքո։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Նրա խոսքով՝ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատում են բավարար։ «Երեխան, մեր տեղեկություններով, կունենա խնամակալ, բայց այդ հարցի կարգավորումը կհաստատեն սոցիալական համապատասխան մարմինները, առողջապահության նախարարությունը հետևում է երեխայի առողջական խնդիրներին»,- հավելեց նա։ Հիշեցնենք՝ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել է մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։ Տանը ջեռուցում ընդհանրապես չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները։ 2,5-ամյա…
Կարդալ ավելինԵրգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցի երաժիշտներին իր երգը «գողանալու» մեջ և հարցին տվել իրավական ընթացք (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք։ Նա նշել է, որ «Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության։ «Ես…
Կարդալ ավելինՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սահակյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Վանաձոր ք․)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոքսայնության հնարավորությունը, – սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և…
Կարդալ ավելինՊարզաբանում՝ Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ.ՆԳՆ
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով, մասնավորապես․ – Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, – իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում` 1) մինչև քվեարկության…
Կարդալ ավելինՍուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնում Հայաստանի տաղավարն արժանացել է մրցանակի
Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի է ունեցել Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հեղինակավոր միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ամեն տարի մասնակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Թանգարանի վարպետներ՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը, ներկայացրել են հայկական ձեռարվեստի բազմաբնույթ նմուշներ: Փառատոն-տոնավաճառի ընթացքում հայ վարպետները, իրենց աշխատանքների ներկայացմանը զուգընթաց, անցկացրել են նաև…
Կարդալ ավելինՍոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը: «Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ…
Կարդալ ավելին