«Դիմադրության» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվում են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: Նախքան երթը սկսելը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞:ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական…
Կարդալ ավելինՌուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը
ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր…
Կարդալ ավելինԱրթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նրա հայտարարությունում ասվում է. «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա…
Կարդալ ավելինՀայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ-ն նորից ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Կարդալ ավելինՈսկու արժեքը բարձրացել է
Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքը բարձրացել է՝ մեկ տրոյական ունցիան 1 810 դոլարից մի փոքր ավելի, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 12,4 դոլարով կամ 0,69 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 813,9 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,73 տոկոսով՝ մեկ ունցիան 1 981 դոլար։
Կարդալ ավելինԹուրքիայի խոշոր քաղաքներում մեկնարկել է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու քարոզարշավը
Թուրքիայի խոշոր քաղաքներում «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու մասշտաբային քարոզչություն է սկսել, տեղեկացրել է Aydınlık թերթը։ Կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքի կարծիքով՝ Թուրքիայի դուրս գալը Հյուսիսատլանտյան դաշինքից դրական կանդրադառնա երկրի տնտեսական ապագայի վրա։ «Հայրենիք» կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) ներկայացված չէ, այդ կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն կոչ են անում, որպեսզի Թուրքիան սերտորեն համագործակցի եվրասիական տարածքի հետ, ինչպես նաեւ Ղրիմը ռուսական են համարում։ «Դուրս կգանք ՆԱՏՕ-ից» քարոզչությունը, որն սկսել է Vatan կուսակցությունն ամբողջ երկրում,…
Կարդալ ավելինԳագիկ Ջահանգիրյանը հրաժարական տվեց
ԲԴԽ մամուլի հարցերով պատասխանատու Լիլիթ Շաբոյանը հայտնում է. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»,- նշված է ԲԴԽ հաղորդագրությունում: Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/102235
Կարդալ ավելինԱյսօրվանից օրենքը մտավ ուժի մեջ. ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ
Այսօրվանից ուժի մեջ է մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ, այսօրվանից ՀՀ տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու…
Կարդալ ավելինԱղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատավոր Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 30-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը։ Նշենք՝ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով…
Կարդալ ավելինՆախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկը» դատապարտվեց 9 տարվա ազատազրկման. դատարանը հրապարակեց դատավճիռը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու եւ կազմակերպելու համար: Նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Դատարանը կալանքի տակ գտնվելու ժամկետը միացրեց իրար եւ վերջնական պատիժ նշանակեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։ Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում…
Կարդալ ավելին