1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250 000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ[1]։ Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին[2]։ Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ…
Կարդալ ավելինՆԳ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը վիզաների ազատականացման ուղղությամբ նախանշել են առաջիկա անելիքները
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցության համար։ Վասիլիս Մարագոսը կարևորելով ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ու ընդլայնել աջակցությունը բարեփոխումների գործընթացին։ Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների ընթացքին, արձանագրված արդյունքներին, համատեղ պլանավորվող նոր քայլերին։ ԵՄ դեսպանը բարձր է գնահատել վիզաների…
Կարդալ ավելինՄանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտերի ընդունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթություն և համերաշխություն արհեստակցական կազմակերպության» հետ համագործակցությամբ հայտարարում է հայտերի ընդունում՝ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովի ձևավորման համար: Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանվել են ԿԳՄՍ նախարարի 2023թ․ N 10-Ն հրամանով: Բազմամասնագիտական հանձնաժողովը կձևավորվի վերջինիս վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առաջացած վեճերի կարգավորմանն աջակցելու նպատակով: Հանձնաժողովի կազմում կարող են ներառվել կրթության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայտագրումն իրականացվում է առցանց՝…
Կարդալ ավելինՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման: Ընդգծելով արդեն իսկ առկա համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում…
Կարդալ ավելինԱրտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է․ Փրկարար ծառայության տնօրենը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած միջոցառմանը
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել էր հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն էր: Կամո Ցուցուլյանն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Փրկարար ծառայության երկարամյա…
Կարդալ ավելինԲիզնես վարկ․ ֆինանսավորում մեծ նպատակների համար
Ամիօ բանկը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է շահավետ պայմաններով «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» բիզնես վարկը։ Մրցակցային տոկոսադրույք Ֆինանսավորում՝ ինչպես շրջանառու միջոցների ապահովման, այնպես էլ ներդրումների իրականացման համար Առանց վաղաժամկետ մարման տույժերի և տուգանքների Վարկը տրամադրվում է ավանդային և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ և շարժական գույքի և բանկի կողմից ընդունելի ապահովվածության այլ միջոցի գրավադրմամբ։ Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Կարդալ ավելինԹուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այդ հարցը Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել են Վրաստանի արտգործնախարարներ Մակա Բոչորիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և տրանսպորտային էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։ «Նշվել է Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Բացի դրանից, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությանը, որի շրջանակում երեք երկրների…
Կարդալ ավելինՀայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան
Հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմանային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Անդրադառնալով անցակետի բացման ժամկետներին, նա նկատեց, որ դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից. «Որեւէ հստակեցում այդ մասով չկա, կամ առնվազն ես չեմ տիրապետում այդպիսի հստակեցման»:
Կարդալ ավելինՍտեփանավանում ցրտահարված 2.5 տարեկան երեխայի վիճակը բավարար է. երեխան կունենա խնամակալ
Ստեփանավանում ցրտահարված 2.5 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ հսկողության ներքո։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Նրա խոսքով՝ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատում են բավարար։ «Երեխան, մեր տեղեկություններով, կունենա խնամակալ, բայց այդ հարցի կարգավորումը կհաստատեն սոցիալական համապատասխան մարմինները, առողջապահության նախարարությունը հետևում է երեխայի առողջական խնդիրներին»,- հավելեց նա։ Հիշեցնենք՝ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել է մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։ Տանը ջեռուցում ընդհանրապես չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները։ 2,5-ամյա…
Կարդալ ավելինԵրգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցի երաժիշտներին իր երգը «գողանալու» մեջ և հարցին տվել իրավական ընթացք (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք։ Նա նշել է, որ «Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության։ «Ես…
Կարդալ ավելին