Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Երևանի և Մինսկի միջև ամուր երկկողմ կապերը կնպաստեն երկու երկրների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան 65-ամյակի առթիվ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։ «Անկեղծորեն համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում զարգացած ամուր երկկողմ տնտեսական կապերը, սերտ մարդկային և հումանիտար շփումները կնպաստեն մեր երկրների առաջընթացին և բարգավաճմանը, Մինսկի և Երևանի միջև փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասվում է շնորհավորանքի տեքստում։ Ըստ Բելառուսի ղեկավարի, Խաչատուրյանի բեղմնավոր և ստեղծագործ գործունեությունը…
Կարդալ ավելինԴավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ
Դավիթ Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը տարածել է անազատության մեջ պահվող պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունը, որտեղ ասված է. 2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկից դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում…
Կարդալ ավելինՓարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսի, ֆրանսիացի խորհրդարանականների, օտարերկրյա դեսպանների, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի ներկայացուցիչների, քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի…
Կարդալ ավելինՍունդուկյանի թատրոնը Ֆրանկոֆոնիայի շրջանակում ապրիլի 22-ին, ժամը՝ 19։00-ին, սիրով հրավիրում է դիտելու «Ձայն մարդկային» ներկայացումը։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Ֆրանկոֆոնիայի շրջանակում ապրիլի 22-ին, ժամը՝ 19։00-ին, սիրով հրավիրում է Մայր թատրոնի Փոքր բեմում դիտելու «Ձայն մարդկային» ներկայացումը։ Մեցցո սոպրանո՝ Վարսենիկ Ավանյան Մուտքն ազատ է, հարկավոր է նախապես գրանցվել։ Գրանցվելու համար զանգահարեք․ 010 527670 093 789392 հեռախոսահամարներով։
Կարդալ ավելինԱկնկալվում է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի ՑԱԽԱԼ-ի գումարտակներից մեկի դեմ
Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի օրվա ընթացքում կհայտարարի Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) «Նեցախ Յեհուդա» գումարտակի դեմ պատժամիջոցների մասին՝ օկուպացված Արևմտյան ափում մարդու իրավունքների խախտումների պատճառով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Նշվում է, որ սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի իսրայելական զորամիավորման դեմ։ Ըստ աղբյուրների, պատժամիջոցները կարգելեն գումարտակին և նրա անդամներին ԱՄՆ-ից ռազմական որևէ օգնություն կամ ուսուցում ստանալ: Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ «Նեցախ Յեհուդա» ստորաբաժանման վերաբերյալ Բլինքենի…
Կարդալ ավելինՀնդկաստանի համընդհանուր ընտրությունների 11 ընտրատեղամասում վերաքվեարկություն կանցկացվի
Հնդկաստանը, որտեղ աշխարհի ամենախոշոր ընտրություններն են անցկացվում, երկուշաբթի օրը վերաքվեարկություն կանցկացնի հյուսիսարևելյան Մանիպուր նահանգի 11 ընտրատեղամասում՝ նահանգում բռնության և քվեարկության մեքենաների վնասման մասին հաղորդումներից հետո, հայտնում է Reuters-ը: Ընտրական մարմինները անվավեր են ճանաչել քվեարկության արդյունքները 11 ընտրատեղամասում և նոր քվեարկություն նշանակել, ասվում է Մանիպուրի ընտրական տնօրենի հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում գրեթե մեկ միլիարդ մարդ սկսել է քվեարկել մինչև հունիսի 1-ը շարունակվող ընտրություններում: Ակնկալվում է, որ հաղթանակ կտանի ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդին:…
Կարդալ ավելինՊեսկով. ԱՄՆ-ն ստիպված է լինելու պատասխան տալ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման համար
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը ավելի կհարստացնի Ամերիկան և էլ ավելի կքայքայի Ուկրաինան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը սպասելի և կանխատեսելի էր։ Դա էլ ավելի կհարստացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները և ավելի կքայքայի Ուկրաինան՝ պատճառ դառնալով Կիևի ռեժիմի մեղքով ավելի շատ ուկրաինացիների մահվան», – ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխան տա Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման…
Կարդալ ավելին«Ցեղասպանության դեմ պայքարը ամեն հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ է բացել մեր առաջ»․ Օսկանյան
«Ցեղասպանության դեմ պայքարը միշտ եղել է հայ ժողովրդի դեմ պայքարների ճակատին՝ յուրաքանչյուր հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ բացելով մեր առաջ»։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ Անթիլիասում անցկացվող «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարին։ Հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան հակիրճ տողերով ներկայացուց դասախօսը եւ անոր հայանպաստ աշխատանքը։ Դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ իր խօսքին մէջ ընդգծեց, որ պէտք է շարունակենք Արցախի մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները որակել իբրեւ ցեղասպանութիւն, որովհետեւ…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում` ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», մայրաքաղաքում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում…
Կարդալ ավելինԻրանի դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ-ին շուրջ 1,9 միլիարդ դոլար վճարել՝ քաղբանտարկյալների հայցի դիմաց
Իրանական դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը վճարել ավելի քան 1,9 միլիարդ դոլար, համաձայն այն հայցի, որը ներկայացրել են ավելի քան մեկ տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք պահվում էին տապալված Փահլավիի ռեժիմի ժամանակներում, հայտնում է IRNA-ն: Թեհրանի հասարակական-իրավական դատարանի 55-րդ բաժանմունքը, որը զբաղվում է միջազգային գործերով, շաբաթ օրը կայացրել է իր որոշումը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ կալանավորված 15 քաղբանտարկյալների կողմից ներկայացված հայցի վերաբերյալ: Դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը հայցվորներին վճարել 1,91,840,000 ԱՄՆ դոլար՝ որպես նյութական, բարոյական և…
Կարդալ ավելին