AMAA Հայաստանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները.ԿԳՄՍՆ

AMAA Հայաստանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները.ԿԳՄՍՆ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) ներկայացուցիչներին՝ AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ: AMAA-ի կրթական գործունեության շրջանակում Երևանում գործում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան և անվճար Ավետիսյան դպրոցը, մանկապարտեզ, ցերեկային կենտրոններ, ամառային ճամբարներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության ապահովումը: Արեն Դեյիրմենջյանը տեղեկացրել է՝ Ավետիսյան դպրոցում ներկայում ընթանում են քննարկումներ գյուղատնտեսական…

Կարդալ ավելին

Հայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ

Հայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ

  Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին

Կարդալ ավելին

ԳԴՀ ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնվում է. ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր

ԳԴՀ ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնվում է. ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր

ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-16-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում էր: Ճանաչողական այցը կազմակերպվել էր Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Արդարադատության բարեփոխումների ամբողջականություն» ծրագրի շրջանակում։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ռազմավարության քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, պետի տեղակալ Հրանտ Թորոսյանը, իրավապաշտպան գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՆԳ նախարարության պետական քարտուղար Յոհան Զաաթհոֆի, Բեռլինի ոստիկանության ակադեմիայի և ՆԳՆ այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվել են ԳԴՀ…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական առանձին գործառույթը (ք. Երևան)։ Այս որոշումը հիմնված է լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա. Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այդ արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից: Հետազոտությամբ պարզվել է, որ «Հավի մսով լանգետ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։ Արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի (04.11.2024թ. խմբաքանակ, պիտանիության…

Կարդալ ավելին

Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը․ 40-ամյա երևանցին կալանավորվել է.(Տեսանյութ)

Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը․ 40-ամյա երևանցին կալանավորվել է.(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ավտոճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է…

Կարդալ ավելին

Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը.«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը.«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջևան անունը, իսկ Նախիջևան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը և իջևանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջևան («նախնական իջևան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, որ Նոյ նահապետը թաղվել է հենց Նախիջևանում: 13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արևելցին գրում է․ «Ի Նախչուան է տապանն մեծ նահապետին Նոյի և…

Կարդալ ավելին

ՄՊՀ-ն հորդորում է  ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

ՄՊՀ-ն հորդորում է  ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

ՄՊՀ-ն progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ  գերատեսչությունը   վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Այսպիսով, ակնկալելով քաղաքացիների աջակցությունը՝ հորդորում ենք դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով GOODWIN-ի, ADJARABET-ի, VBET-ի և TOTOGAMING-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն…

Կարդալ ավելին

Համագործակցություն Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանների միջև

Համագործակցություն Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանների միջև

  Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի հանրությանն են ներկայացնում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը: Ս. Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» փորագրությունների ցուցահանդեսի հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. վերջին և XX դարասկզբին: Նկարիչն իր գործերում վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ…

Կարդալ ավելին

Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին

Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին

  Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացումը: Կարեն Գիլոյանը ներկայացրել է Հայաստանի՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում…

Կարդալ ավելին

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները. ԿԳՄՍՆ

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները. ԿԳՄՍՆ

  ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia. com -ին տեղեկացնում է  որ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը…

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 565