Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:  Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է երեք զինծառայող։

Կարդալ ավելին

Բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա․ Նիկոլ Փաշինյան

Բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ–ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո խոսվում էր, որ զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն, արդյո՞ք այս անցած երկու տարին բավարար չէին այդ ամենն անելու համար։ «Ես այդ բոլոր հրապարակումների արդյունքում երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը,…

Կարդալ ավելին

Գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին ատլասը, որը նկարագրում է կապը սնկերի եւ  քաղցկեղի 35 տեսակների միջեւ

Գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին ատլասը, որը նկարագրում է կապը սնկերի եւ  քաղցկեղի 35 տեսակների միջեւ

Գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին ատլասը, որը նկարագրում է կապը սնկերի եւ  քաղցկեղի 35 տեսակների միջեւ։ Սնկերը հաճախ առկա են մարդու ուռուցքներում եւ կարող են օգտագործվել որպես գործիք ապագայում քաղցկեղը հայտնաբերելու, ախտորոշելու եւ նույնիսկ բուժելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Հետազոտական ​​թիմը, որը գլխավորում են Կալիֆոռնիայի համալսարանի Սան Դիեգոյի բժշկական դպրոցի եւ Իսրայելի Ռեհովոտ քաղաքի Վայզմանի գիտության ինստիտուտի գիտնականները, նշել է, որ քիչ բան է հայտնի սնկային միկրոօրգանիզմների կամ միկոբիոտայի դերի մասին, որը…

Կարդալ ավելին

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ: «Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց…

Կարդալ ավելին

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

«Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում.ամեն ինչ անելու ենք հրամանը կատարելու համար»-, այս մասին հայտնել է ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Մարտիկյանը նշել է նաև, որ ադրբեջանական վերջին ահաբեկչական հարձակման դեպքում ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում:

Կարդալ ավելին

Ադրբեջանը հստակ թիրախավորել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը և հրթիռակոծել. նախարար

Ադրբեջանը հստակ թիրախավորել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը և հրթիռակոծել. նախարար

«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ կիսով չափ աշխատեցնել»,- Հայաստանում հավատարմագրված դեպանների՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել…

Կարդալ ավելին

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին թշնամու կրակից զոհված 3 զինծառայողների անունները

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին թշնամու կրակից զոհված 3 զինծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Իրանի դեսպանատան դիմաց։ Ակցիայի պատճառը, իբր, բողոքն էր «Իրանում քաղաքացիների իրավունքների ոտնահարման եւ կանանց նկատմամբ բռնաճնշումների դեմ»։  Ըստ Turan-ի՝ մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկել են՝ «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «Հեռացի՛ր, մոլլաների ռեժիմ», «Մա՛հ Իրանին», «Հեռացի՛ր, բռնապետ»։  Դեսպանատան շենքի դիմաց ոստիկանները չեն միջամտել, եւ հանրահավաքն անցել է առանց միջադեպերի։

Կարդալ ավելին

Դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, նաև դաշնակիցների կողմից. Փաշինյան

Դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, նաև դաշնակիցների կողմից. Փաշինյան

Կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել. Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացրել ԶՈՒ բարեփոխումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նաեւ տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով եւ փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր…

Կարդալ ավելին

Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը

Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը

Տեղադրվել է ՀՀ վաստակավոր երգիչ Հայկոյի արձանը: Հիշեցնենք՝ Հայկոն թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում: Այսօր Հայկոյի մահվան տարելիցն է:

Կարդալ ավելին
1 460 461 462 463 464 571