Virgin ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում

Ավստրալական Virgin Australia ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Քվինսթաուն-Մելբուռն չվերթը, վթարային վայրէջք է կատարել Ինվերքարգիլ քաղաքում (Նոր Զելանդիայի Հարավային կղզի)։ Այս մասին տեղեկացրել են Քվինսթաունի օդանավակայանում։

«Virgin Australia ավիաընկերության VA148 չվերթը մեկնում էր Քվինսթաունի օդանավակայանից Մելբուռն։ Թռիչքից անմիջապես հետո առաջ է եկել խնդիր, եւ ինքնաթիռը վերուղղորդվել է Ինվերքարգիլի օդանավակայան, որտեղ էլ բարեհաջող իջել է»,- նշված է օդանավակայի X-ի հաղորդագրությունում։

Spread the love