Կառավարությունն ընթացիկ տարում աննախադեպ շինարարական աշխատանքների հայտ է առաջարկել և այս ֆոնին շինարարական ընկերությունները լայն հնարավորություն ունեն մրցույթներին մասնակցելու:
ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը փետրվարի 23-ի նիստով հավանություն էր ստացել և առաջարկվել էր 2021 -2022 թթ. հաստատված ծրագրերի համար ընթացիկ բյուջեից իրականացնել հատկացում:Նշված 9 մարզերի հատկացված գումարը կազմում էր 2 մլրդ 387 մլն դրամ, որը վերաբերվում էր հանրապետության 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի: Մասնավորապես՝ Արարատի մարզ՝ 5 ծրագրերի համար կառավարությունը հատկացրել էր շուրջ 827 մլն դրամ:
Արարատի մարզի մի շարք համայնքներում նախորդ և այս տարի իրականացվում են կառավարության սուբվենցիոն և համայնքային բյուջեով մեծածավալ շինարարական աշխատանքներ:
Մասնավորապես « Կառույց » ընկերությունը հանձնառել է (մրցույթով հաղթող ճանաչվել) Արարատ խոշորացված համայնքում կառուցել մարզադպրոցը: Այս կազմակերպությունը մինչ պատասխանատու գործի շահելն իրականացրել է բազմապրոֆիլ շինարարկան այլ աշխատանքներ: Մասնագիտացված է գրեթե բոլոր շինարարական պռոեկտներում (ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի, գազամատակարարաման խողովակաշարերի, ջրահորեր, բազմաբնակարան շենքերի տանիքների կառուցում և վերակառուցման հետ կապված և այլ աշխատանքներ):
«Կառույց» շինարարական ընկերությունը հիմնադրման հին պատմություն ունի, սակայն , 2017 թվականին վերալիցենզավորվելուց հետո ակտիվորեն գործում է և հասցրել են բազմաթիվ պետական ծրագրերով աշխատանքներ կատարել Արարատի տարածաշրջանում և դրանից դուրս:
Այս թեմաների շուրջ զրուցեցինք կազմակերպության ղեկավար ԱՐՏՅՈՄ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
– Պարոն Պողոսյան Ձեր դիտարկմամբ ի՞նչպիսին է մրցակցությունը կազմակերպությունների համար:
-Գիտեք դա մեկ բառով չենք կարող բնորոշել, մեր առջև դրված խնդիրները մենք հասցնում ենք լիարժեք իրականացնել , որը փաստում են մեր շահառուներն ու պատվիրատուները: Մենք հայրենիքի կողքին ենք մեր գործով և աշխատանքներով, եթե յուրաքանչյուրը տեր լինի իր գործին և կատարի լիարժեք կարծում եմ մեր հայրենիքում շատ խնդիրներ արագ կգտնեն իրենց լուծումը:Իսկ մեր ոլորտում կարծում եմ , որքան շատ են շինարարական կազմակերպություններն այնքան էլ շատ են պատվերները, այնպես որ մեկը մյուսով կոմպենսվացվում են (փոխհատուցվում): Մեզ համար մրցակցությունը պայմանավորված է որակյալ աշխատանքների մատուցմամբ: Իսկ նորմերին համապատասխան աշխատանքներ իրականացնողը կարծում եմ մրցակցությունից խոսափելու պատճառ չունի:Մենք այս բոլոր տարիներին կարողացել ենք մեր աշխատանքները կազմակերպել այնպես, որ պատվիրատուները և շահառուները գոհ լինեն որակից և ծառայությունից:
–Մենք գիտեն, որ Արարատի մարզերում զգալի աշխատանքներ եք իրականացրել, այլ տարածաշրջաններում կատարում ե՞ք:
-Ա՛յո: Հանրապետության կտրվածքով շինարարական բազմաթիվ հայտեր ենք ստանում , սակայն աշխատանքների մասնակցության և կազմակերպման մասով նախընտրում ենք Արարատի մարզը : Կարծում եմ հասկանալի պատճառներով (աշխատաժամանակ, ինքնարժեք, տրանսպորտ և այլն)քանի-որ մեր կազմակերպությունը գործում է այս մարզում, ուստի առաջնահերթ նախապատվությունը տալիս ենք մեր մարզի գործերին:
–Իսկ ի՞նչու « Կառույց» :
–« Կառույց» -ը ի սկզբանե եղել է իր անվանը համապատասխան: Հաշվի առնելով , որ մասնակցում ենք գրեթե բոլոր շին-մրցույթներին(լոտեր) մանկապարտեզի հիմնանորոգում, ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի կառուցում, էլեկտրականության մոնտաժում , գազաֆիկացում և այլն, որը մեզ լայն հնարավորություն է տվել մասնագիտական դրսևորման համար:
–Նախորդ տարի Արարատի մարզում շինարարական ի՞նչ էական աշխատանքներ եք կատարել:
-Աշխատանքները շատ են ՝ Արտաշատում, Մասիսում ինչպես նաև Արարատում , սակայն կառանձնացնեմ բազմաբնակարան շենքների տանիքների աշխատանքները , խմելու ջրի ներքին ցանցը, ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես արդեն տեղյակ եք Արարատ համայնքում կառուցում ենք մարզադպրոց, դա կարծեք թե քննություն է մեզ համար, քանի-որ այն շատ պարտավորեցնող է և մեր սերունդներին զառանգություն թողնելու հիանալի օրինակ, որի պտուղները մեր գալիք սերունդը անմիջական օգտատերն է լինելու:Մեզ համար սկզբունքային հարց է որակյալ աշխատանքքների իրականացումը անկախ գնային քաղաքականությանից, մենք ինչպիսի գնային առաջարկով ,որ մրցույթը շահում ենք արդեն մեզ համար դառնում է պարտավորեցնող է , որակյալ և միրցունակ շինարարություն իրականցնելը:
-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը , որպես կազմակերպության ղեկավար:
-Գիտեք մեր ընդհանուր հաջողությունները թիմային են, կարծում եմ դրա գրավականի մի մասը պայմանավորված է ամուր թիմային աշխատանքով երբ բոլորս միասնական ենք հանուն մեր կազմակերպության անվան , որպեսզի յուրաքանչյուրս ներդրում ունենա մեր պետականաշինության ամրապնդման մեջ:
–Պարոն Պողոսյան մի փոքր մանրամասնեք համայնքներում իրականացված աշխատանքները , հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները ինչպես նաև խնդիրները:
-Համայնքի բոլոր ղեկավարները, ում հետ առիթ ենք ունեցել համագործակցելու բավական հետևողական են կատարվող աշխատանքների նկատմամբ և շրջաբերական այցեր , հանդիպումներ , քննարկումներ են կատարում մեր ղեկավարները կատարավող աշխատանքների շուրջ:Իսկ խնդիրները հիմնականում կապված են թղթաբանության հետ՝ հաճախ երկարաձգվում է , որի հետ կապված պետք է համակարգային մոտեցում լինի, որպեսզի շինարարական կազմակերպությունները ժամանակին պատշաճ կերպով իրացնեն գործն ավարտին , ոչ թե տարբեր գերատեսչությունների բյուրոկրատական թղթաբանության հետևանքով խնդիրներ առաջանան:
–Ընթացիկ տարում պատրաստվում ե՞ք մասնակցել շինարարական մրցույթներին:
-Մեր բոլոր գործընկերներին ցանկանում եմ մասնագիտական հաջողություններ: Իսկ մեր կազմակերպությունը ինչպես նախկինում այս տարի ևս պատրաստ է մասնակցել ինչպես համայնքների այնպես էլ կառավարության սոբվենցիոն ծրագրերին, քանի-որ նախորդ բոլոր տարիներին մեր շինարարական գործունեությունը հաջողել է բոլոր իր աշխատանքները այսուհետ ևս մեր զարգացման տեսլականը միտված է դրա առաջընթացին:
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի