Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կիրակի նախազգուշացրել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ազգային ժողովը ցրելու և արտահերթ օրենսդրական ընտրություններ նշանակելու անսպասելի որոշումը կարող է հակադարձ արդյունք ունենալ և երկիրը քաոսի մեջ գցել, գրում է Journal du Dimanche-ը։
Մակրոնը հայտարարել էր արտահերթ ընտրությունները երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին, անցկացնելու մասին այն բանից հետո, երբ նրա կենտրոնամետ դաշինքը պարտություն էր կրել ծայրահեղ աջ «Ազգային միավորման» կողմից կիրակի օրը կայացած Եվրախորհրդարանի քվեարկության ժամանակ:
Սարկոզին, պահպանողական նախկին նախագահը, որը պաշտոնավարել է 2007-2012 թվականներին և շարունակում է խոշոր քաղաքական գործիչ մնալ, հայտարարել է, որ դժվար կլինի դուրս գալ խորհրդարանի լուծարման հետևանքով առաջացած քաոսից:
«Լուծարումն արդարացնելու համար ֆրանսիացիներին խոսքը տրամադրելը հետաքրքիր փաստարկ է, քանի որ հենց դա էին արել վերջերս ավելի քան 25 միլիոն ֆրանսիացիները ընտրատեղամասերում»,- ասել է Սարկոզին՝ նկատի ունենալով հունիսի 9-ին կայացած եվրոպական ընտրությունները:
«Մեծ է վտանգը, որ նրանք կվերահաստատեն իրենց զայրույթը, այլ ոչ թե կընկրկեն», – ավելացրել է նա: