«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։ ՆԳ նախարարության հետ համագործակցության շրջանակում տարբեր ձևաչափերով միջոցառումները գեղեցիկ ավանդույթ են դարձել։ Հերթական միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան: ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի երգչախումբը և տնտեսական վարչության մշակույթի բաժինը բարեգործական կենտրոնի շահառուների համար կազմակերպել էին տոնական միջոցառում: Ներկա էին տարեցներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։ Ուրախ ու ջերմ մթնոլորտը, երգն ու պարը բարեգործականի շահառուներին հնարավորություն տվեցին մոռանալ առօրյա դժվարություններն ու վայելել տոնական տրամադրությունը։
Կարդալ ավելինՊարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության,…
Կարդալ ավելին«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: Գրականության…
Կարդալ ավելին«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ում
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին: Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գևորգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Մարտի 3-10-ը Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը կնշանարվորվի մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Berliner Philharmoniker-ում կայանալիք մեծ գալա համերգով,…
Կարդալ ավելինԱզգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը՝ հանդիպման առանցքում
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա: Այցի շրջանակում COMEX պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի և Դանիել Դանիելյանի,…
Կարդալ ավելինՀայաստանը՝ «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն».Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ «ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությանը, «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում հաթող երկիր ճանաչվեց Հայաստանը: Մրցանակը տրվում է միջազգային, կազմակերպություններին, բրենդներին, նախարարներին և անհատներին, ովքեր զբոսաշրջության ոլորտի առաջամարտիկներն են։
Կարդալ ավելինԸնտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ը
Հարգելի՛ քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի…
Կարդալ ավելինՇահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ամիօ բանկը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է մինչև 260,000,000 ՀՀ դրամի չափով «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» բիզնես վարկ՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Ֆինանսավորումը տրամադրվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման, այնպես էլ բիզնեսում ներդրումների իրականացման համար։ Վարկավորման ընթացքում չեն կիրառվում վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ։ Վարկը տրամադրվում է ավանդային և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ և շարժական գույքի և բանկի կողմից ընդունելի ապահովվածության այլ միջոցի գրավադրմամբ՝ 12-60 ամիս ժամկետով։ Իրականացրեք ձեր մեծ բիզնես նպատակներն Ամիօ բանկի…
Կարդալ ավելինՀայկական աստղագիտական ընկերությունն ու Բյուրականի աստղադիտարանը հայտարարում են «Դպրոցից դեպի Տիեզերք» 2025 ծրագրի դպրոցների ընտրության արդյունքները
Բյուրական, 2025 թ. – Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) և Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ, BAO) ուրախ են հայտնել, որ 2025 թվականի «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ընտրվել են 37 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից։ Դպրոցների ընտրության չափանիշները ներառել են՝ 2022-2024 թվականներին դասախոսություններ անցկացրած դպրոցների բացառումը, Նախորդ տարիներին դիմած, բայց չընդգրկված դպրոցներին նախապատվության տալը, Նույն բնակավայրից մեկ դպրոց ընտրելու սկզբունքը՝ առավել մեծ դպրոցի նախընտրությամբ, Սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի դպրոցներին առաջնահերթություն տրամադրելը, Ավագ դպրոցներին նախապատվություն տալը,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 10-ին, կազմել է 394.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.64 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.03 դրամ (աճել է 0.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 396.5-397.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-426 դրամով,…
Կարդալ ավելին