Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու նոր որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ-ը քննել է «Ինթիգամ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի» և «Սաադաթ Ջահանգիրն ընդդեմ Ադրբեջանի» գործերը։ Այս դատական ​​գործերը կապված են տեղական իշխանությունների կողմից դիմողների ազատ տեղաշարժի (երկրից հեռանալու) իրավունքի արգելքի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հայցվորները՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ Սաադաթ Ջահանգիրը և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը, իրենց հայցերում նշել են, որ արգելքը համարում են անօրինական։ Բացի այդ, նրանք ընդգծել են, որ սպառվել են իշխանությունների…

Կարդալ ավելին

Էրդողան. Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի եզրափակիչ քայլն է

Էրդողան. Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի եզրափակիչ քայլն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Բաքվի և Երևանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչու՞ չդիտարկել այս [սահմանի բացման] հարցը։ Մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին  այս մասին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Մենք հուսով ենք, որ շուտով կայուն խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Զանգեզուրի…

Կարդալ ավելին

Արարատի մարզպետն ու փոխմարզպետը լսել են արցախցիների մտահոգությունները, խոստացել աջակցել խնդիրների լուծման գործում

Արարատի մարզպետն ու փոխմարզպետը լսել են արցախցիների մտահոգությունները, խոստացել աջակցել խնդիրների լուծման գործում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին։ Այդ մասին   հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։ Հանդիպում–քննարկմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետն ու փոխմարզպետը լսել են արցախցիների մտահոգությունները, առաջարկներն ու խոստացել աջակցել առաջացած խնդիրների լուծման գործում։ Մարզի ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ վստահեցնելով, որ պատկան մարմինները աշխատում են արտակարգ ռեժիմով՝ առկա փաստաթղթային և այլ տեխնիկական հարցերը հնարավորինս…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանը այցելել է ՆԳՆ «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ, արձանագրվել են խնդիրներ

Անահիտ Մանասյանը այցելել է ՆԳՆ «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ, արձանագրվել են խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաև Կացարանի աշխատակիցների հետ: Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են ընդհանուր…

Կարդալ ավելին

Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-30 տարի և կարժենա 5,7 միլիարդ դոլար

Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-30 տարի և կարժենա 5,7 միլիարդ դոլար

Ժամանակ կպահանջվի Ակադեմիական քաղաքի իրագործումն ամբողջությամբ ավարտելու համար, այն կարող է տևել 20 կամ 30 տարի՝ կախված նրանից, թե ինչ ենք հասկանում «ավարտում»: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը մշակած gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ «Առաջին հերթին մենք նախատեսում ենք կառուցել այն օբյեկտները, որոնք ունեն ոչ միայն կրթական, այլև ավելի լայն սոցիալական նշանակություն։ Վերջնական հատակագծի հաստատումը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին շենքը կավարտվի…

Կարդալ ավելին

Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել

Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում: Քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղով անցնող ճանապարհը

Ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղով անցնող ճանապարհը

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Կարդալ ավելին

ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

Հուլիսի 11-ին՝ ժամը 15.00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում  (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ԿԶԵՀ ռազմավարական նիստին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  մասնակցել է ԿԶԵՀ ռազմավարական նիստին

Հուլիսի 5-ին Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի  գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ, Հիմնադրամ) ռազմավարական նիստին: ԿԶԵՀ ռազմավարական նիստի առանցքային օրակարգային հարցերից է եղել գլոբալ մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում Հիմնադրամի և անդամ երկրների ռազմավարությունների վերանայումը՝ նոր իրողություններին համապատասխան: Անդրադարձ է կատարվել նաև առկա տնտեսական խնդիրների լուծման ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիներին: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են Հիմնադրամի ռազմավարության միջանկյալ գնահատման արդյունքները, ներկայացվել են վերջինիս վերափոխման մոտեցումները: Համաձայնություն է ձեռք…

Կարդալ ավելին

Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

Ավելի քան 3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու Վերին Լարս անցակետում: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Ընդհանուր առմամբ երեքշաբթի կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտքի է սպասում մոտ 3210 ավտոմեքենա։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել պետական…

Կարդալ ավելին
1 133 134 135 136 137 571