ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է իր 80-ամյակը՝ ընդգծելով Հայաստանում գյուղական կյանքի կարևորությունը

 

Գյուղատնտեսական փառատոները պարզապես տոնակատարություններ չեն, դրանք հզոր հարթակներ են՝ ճանաչելու գյուղատնտեսների ներդրումը, ամրապնդելու համայնքային կապերը և ներկայացնելու տեղական բերքի բազմազանությունն ու հարստությունը։ Այս տարի Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) միացել է «Բերքի տոն». գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին։  ՊԳԿ-ի տաղավարներում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ստացան Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի յոթ շահառու գյուղացիական խմբեր, որոնք կիսվեցին իրենց պատմություններով՝ ընդգծելով ոչ միայն մշակույթն ու ավանդույթները, այլև հայաստանյան գյուղատնտեսության առատությունը։

ՊԳԿ-ի մասնակցությունը կազմակերպության 80-ամյակի տոնակատարությունների մի մասն էր՝ նշելով գյուղատնտեսներին հզորացնելու և գյուղական զարգացումը խթանելու համաշխարհային ջանքերի ութ տասնամյակը:

Այցելուները համտեսեցին և գնեցին տեղական արտադրության բազմազան ապրանքներ՝ թարմ մրգեր ու բանջարեղեն, մեղր, լոբի, հացահատիկներ, հյութեր, գինիներ, մուրաբաներ և նույնիսկ ֆերմայում պահված խոզի  թարմ խորոված: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր ոչ միայն իր արտադրանքը, այլ նաև արտացոլում դիմադրողականության, նորարարության և համայնքի պատմություններ:

Փառատոնի կենտրոնական հատվածում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերից ՊԳԿ-ի աջակցությամբ ձևավորված խմբերը հանրությանը ներկայացրին Հայաստանի գյուղատնտեսությունն իր ողջ հմայքով ու հարստութմաբ։ Նրանց թվում կային կանանց ղեկավարած կոոպերատիվներ, սերմարտադրողներ, մեղվապահներ և գյուղատնտեսական միավորումներ, որոնք ցուցադրում էին ոչ միայն արտադրանք, այլև կայուն ու համայնքակենտրոն զարգացման արդյունքներ։ Կանանց և ընտանեկան տնտեսությունների կողմից արտադրված ոսկեգույն մեղրը, ավանդական խորովածը, տեղական գինիներն ու մյուս արտադրանքներ վկայում էին համերի բազմազանության, նորարարության  ու մարտահրավերներին դիմակայելու մասին։ Այս խմբերը, որոնք լիազորված են ՊԳԿ-ի տարբեր նախաձեռնությունների կողմից՝ հողերի դեգրադացիայի չեզոքացման, խելամիտ գյուղատնտեսության և տեղական դերակատարների զորացման միջոցով գյուղական զարգացման ծրագրերով, ներկայացնում էին ՊԳԿ-ի աջակցության կենդանի արդյունքը՝ կենսապահովման ամրապնդում և մշակութային ժառանգության պահպանում։

«Նման միջոցառումները շատ կարևոր են Հայաստանի համար, – ասաց Հայաստանում ՊԳԿ-ի ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան։- Դրանք գնահատում են գյուղացիների աշխատասիրությունը, ներկայացնում տեղական արտադրանքի բազմազանությունն ու որակը ինչպես նաև  ամրապնդում են  արտադրողների ու սպառողների միջև կապը։ Նման միջոցառումների շնորհիվ միավորվում են համայնքները, պահպանվում են ավանդույթները, իսկ տեղական տնտեսությունները զարգանում են»։

ՊԳԿ-ի տաղավարներում այցելուները նաև հնարավորություն ունեցան լսելու կանանց կոոպերատիվների ղեկավարների, երիտասարդ ձեռներեցների, կայուն գյուղատնտեսական մեթոդներ ներդնող ընտանիքների ոգեշնչող պատմություններ, որոնք վերակենդանացնում են ավանդական մշակաբույսերը։  Այս բոլոր պատմությունները վկայում էին ՊԳԿ-ի նախաձեռնությունների փոխակերպիչ ուժի մասին՝օգնելով գյուղական համայնքներին նորարարություններ մտցնել, հարմարվել և կառուցել դիմացկուն կենսապահովման միջոցներ:

 

Բերքահավաքի փառատոնին ՊԳԿ-ի ներգրավվածությունը ևս մեկ անգամ վերահաստատեց կազմակերպության երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու հայ գյուղատնտեսներին, խթանելու գիտելիքների փոխանակումը, զարգացնելու կայուն պարենային համակարգեր և նպաստելու համապարփակ գյուղական զարգացմանը։

Փառատոնը ոչ միայն բերքի տոն էր, այլև հիշեցում, որ գյուղատնտեսությունը ավանդույթների, մշակույթի և ամենից առաջ՝ մարդկանց մասին է, ինչպես նաև Հայաստանի գյուղական համայնքների ապագայի մասին։

Լրատվություն

 

 

Spread the love