ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։ Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը…

Կարդալ ավելին

ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն, Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան, Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Սահմանապահ զորքերի ծառայողներ։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական…

Կարդալ ավելին

Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը: Նրա խոսքով երեկ՝ հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին սպասվող չվերթը երեք անգամ հետաձգվել է, ինչի պատճառով ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում եմ օդանավակայանում:

Կարդալ ավելին

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր կադրային նշանակում է արել

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր կադրային նշանակում է արել

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Գոռ Արամայիսի Ալոյանի կենսագրությունը Ծնվել է 1986թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2010թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2012թ.՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է  իրավաբանական գիտությունների…

Կարդալ ավելին

ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հինգշաբթի կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը

Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը

Հունիսի 18-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Մասնակցում էին նաև ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությունը. այն թույլ կտա շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումների շնորհիվ…

Կարդալ ավելին

ԱԱՏՄ ղեկավարն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

ԱԱՏՄ ղեկավարն ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։ ԱԱՏՄ-ի փոխանցմամբ՝ այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024 թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico

ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico

Սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիրի նահանգից) եւ Ռոջեր Ուիքերը (հանրապետական Միսիսիպիի նահանգից) նամակ են ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ խնդրելով աշխատել Բելառուսի ընդդիմությանը համաշխարհային կազմակերպությունում մշտական դիտորդի կարգավիճակ տալու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։ «Աջակցությունն այս հարցում կդառնա ոչ երկիմաստ ազդանշան այն մասին, որ Բելառուսի կառավարությունը չի կատարել խաղաղ, անվտանգ, դեմոկրատական եւ բարգավաճ երկրի ստեղծմանն աջակցելու իր պարտավորությունները»,- կարծում են Շահինն ու Ուիքերը։ ՄԱԿ մշտական դիտորդները կարող են այցելել նիստերի…

Կարդալ ավելին

Ռուբիկ Մխիթարյանը նշանակվեց հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր

Ռուբիկ Մխիթարյանը նշանակվեց հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիս ի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հունիսի 13-ի «Ռուբիկ Մխիթարյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-90-Ա որոշումը. Ռուբիկ Մխիթարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր»։

Կարդալ ավելին

ՀՀ-ում ընթացող բարեփոխումները և Հվ. Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են. Գերմանիայի դեսպան

ՀՀ-ում ընթացող բարեփոխումները և Հվ. Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են. Գերմանիայի դեսպան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից  հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը: «ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր…

Կարդալ ավելին
1 152 153 154 155 156 572