Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ «Դրա կարիքը չկա, այն այժմ չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրե, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, եւ սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»,- ասել է նա՝ հերթական պահանջն առաջ քաշելով Հայաստանին։ «Եթե Հայաստանը որոշի պահպանել Մինսկի խումբը, դա կնշանակի, որ…
Կարդալ ավելինՊակիստանը, Սոմալին, Պանաման, Դանիան և Հունաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 6-ին Դանիային, Հունաստանին, Պակիստանին, Պանամային և Սոմալիին ընտրել է Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ երկամյա ժամկետով, որը կսկսվի հաջորդ տարվա հունվարի 1-ից: Դրա մասին հայտնել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից։ Այս երկրները կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Մոզամբիկին և Շվեյցարիային։ Նոր անդամները կմիանան գործող ոչ մշտական անդամներին՝ Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սիերա Լեոնեին և Սլովենիային: Վետոյի իրավունք ունեցող Խորհրդի հինգ մշտական անդամներն են՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։ ՄԱԿ-ի՝ 15…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Փաշինյանը
Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հայտնում են Քաղաքացիական պայմանագիր կուսկացության ֆեյսբուքյան էջում: Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։
Կարդալ ավելինԱնգլիայում սիֆիլիսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Անցյալ տարի Անգլիայում ռեկորդային թվով հիվանդների մոտ ախտորոշվել է սուսանակ, հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը: Ախտորոշված դեպքերի թիվն աճել է 7,5%-ով՝ 2022 թվականի 79 հազար 268-ից 2023 թվականին հասնելով 85 հազար 223-ի, հայտնել է BBC-ն։ Միևնույն ժամանակ, սիֆիլիսի դեպքերն աճել են 9,4%-ով՝ 8693-ից հասնելով 9513-ի, ինչը 1948 թվականից ի վեր վարակված հետերոսեքսուալ տղամարդկանց և կանանց թվի աճով ամենաբարձրն է: Վերջին տասնամյակի ընթացքում սիֆիլիսով վարակման դեպքերի թիվը կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների,…
Կարդալ ավելինԳագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Գագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՑիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով, կլինեն տեղումներ
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։
Կարդալ ավելինԿվերակառուցվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտը
Կապանի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման քննարկման ժամանակ։ Ներկայում Կապանի մարզադաշտի ենթակառուցվածքներն (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք։ Որոշման ընդունմամբ նախատեսվում է համապատասխան միջոցներ ներգրավելով՝ կառուցել միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր: «Շատ կարևոր է, որ Կապանում առկա մարզադաշտը պատշաճ տեսքի բերվի և…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին
Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Հայաստանը 2023թ․ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու: Հիմնադրամից առաջին աջակցության ստացման նպատակով 2024թ. մայիսի 24-ին ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը, որի…
Կարդալ ավելինԱկտիվացրեք էլեկտրոնային ծանուցման համակարգը, տուգանքը վճարեք ավելի քիչ, օգտագործեք թվային լուծումներ, պահպանեք շրջակա միջավայրը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնել էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը։ Այն հնարավորություն է տալիս տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազեցնել 20 տոկոսով։ Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 29 701 քաղաքացի։ Քաղաքացիների՝ թվայնացման դաշտ ինտեգրվելը թույլ է տալիս վերացնել թղթային ծանուցումները. կրճատելով թղթի օգտագործումը՝ այդ կերպ նաև նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը։ Էլեկտրոնային…
Կարդալ ավելինԱսիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի համակարգչային ֆեդերացիայի կողմից առցանց ձևով անցկացված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային 18–րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Նշյալ օլիմպիադայում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանն արժանացել է արծաթե, իսկ Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի սան Գագիկ Գևորգյանը՝ բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել են 35 երկրների դպրոցականներ: Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված…
Կարդալ ավելին