Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:Այս մասին հայտնում են ԱԺ-ից; Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:
Կարդալ ավելինԹվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում
Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը: Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ: Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում: Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված…
Կարդալ ավելինԼրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ 2025թ.-ի ՀՀ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 382.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.35 դրամ (նվազել է 1.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431.5-438 դրամով, վաճառվում է 441–448 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.71 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է բուժումից հետո ուռուցքի աճը վերագործարկող անսպասելի մեխանիզմը
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են անսպասելի մեխանիզմ, որը քաղցկեղի բջիջներին օգնում է գոյատևել բուժման ընթացքում, ապա վերսկսել ուռուցքի աճը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology բժշկագիտական հանդեսում։ Պարզվում է, որ որոշ բջիջներ օգտագործում են ֆերմենտ՝ սովորաբար կապված ծրագրավորված բջջային մահվան հետ, որպեսզի, հակառակը, մահից խուսափեն և բուժումից հետո վերականգնվեն։ Մինչ այժմ կարծում էին, որ բուժման նկատմամբ դիմադրությունը հիմնականում առաջանում է ուռուցքի զարգացմանը զուգընթաց առաջացող մուտացիաներից։ Այնուամենայնիվ, հետազոտողները ցույց են տվել, որ նույնիսկ…
Կարդալ ավելինՍպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց
Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից մասնավորապես հայտնել են. «Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»։
Կարդալ ավելինԵռակողմ համաձայնագրերը առաջվա պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը. Զախարովա
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նման կերպ նա այդ հայտարարությունն արել է Արցախում հրադադարի համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի վերաբերյալ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հարցազրույցների մեկնաբանության խնդրանքին ի պատասխան։ «Մանրամասն…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով
Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և տրամադրելով ճամփորդական առավելություններ։ Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված սակագնով` ընդամենը 9000 դրամով: Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․ • Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ • Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի հնարավորությամբ • Կոնսիերժ ծառայություն՝…
Կարդալ ավելին«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2024 թվականի տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։ 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։ Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ 2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ…
Կարդալ ավելինAmio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։ Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։ Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։…
Կարդալ ավելին









