Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել: Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն: Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել…
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելինՍԱՏՄ – ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեին: Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝ անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության, կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման, անասնաբուժության բնագավառում վերահսկողական կարողությունները զարգացնելու նպատակով, անասնաբույժ-տեսուչներին աջակցության տրամադրման (անհրաժեշտ մասնագիտական պարագաներ և այլ նյութատեխնիկական սարք-սարքավորումներ), կենդանիների, կենդանիների և մարդկանց…
Կարդալ ավելինՆԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ
Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ: Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ: Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 83 դեպք. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, թմրանյութի հայտնաբերման և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու զորակոչից խուսափելու՝ 6-ական, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, բնակարանային գողության, անձի տիրապետությունից…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 13-16 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 12-15 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ ցերեկը՝ +26+31,, Կոտայքի լեռներում գիշերը՝+9+14, ցերեկը՝ +26+29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+17+19, ցերեկը՝ +32+34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝+9+14, ցերեկը՝ +24+28, Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,…
Կարդալ ավելինԸնդամենը 4300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3000-ն արդեն ստացել է
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձ, որոնցից քաղաքացիություն տրվել է շուրջ 3000-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել՝ անչափահասները…
Կարդալ ավելինՆոր կարգավորման արդյունքում տաքսիները կտրուկ գներն աճել են. աշխատանքի շտապող քաղաքացին մոտ 1000 դրամ ավել պետք է վճարի
Սեպտեմբերի 1-ից օուժի մեջ մտած կարգավորումը, ըստ որի, ՀՀ տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, կտրուկ բարձրացրել է տաքսու գները: Բազմաթիվ քաղաքացիներից NEWS.am ահազանգեր է ստանում, որ երեկվանից տաքսու գները կտրուկ բարձրացել են, առվոտյան և երեկոյան ժամերին մինիմալը հիմնականում տատանվում է 1800–2000 դրամի սահմաններում, այսինքն մարդիկ ամեն պատվերի մեջ մոտավոր 1000 դրամ ավելի են վճարում: Մյուս կողմից թեեւ կարգավորումն արդեն մտել է ուժի…
Կարդալ ավելինԻնչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տարբերակները
Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։ Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։
Կարդալ ավելինԱվստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է
Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է:Հիշեցնենք, որ Սիդնեյում, օգոստոսի 16-ին, Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մեկ ամիս է ինչ, ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և ներկա դրությամբ այն արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի: Ֆիլմի հայստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի…
Կարդալ ավելին