ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներին: Սննդի շղթայում տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ Վանաձորում կայացած հանդիպման ժամանակ կաթնամթերք արտադրողները խոսել են արտադրանքի բաղադրության վերաբերյալ ոչ ճիշտ, շփոթեցնող կամ կեղծ տվյալներ պարունակող մակնշումների մասին՝ շեշտելով, որ ճիշտ մակնշողները հայտնվում մրցակցային անհավասար պայմաններում: Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ տեսչական մարմինը խստորեն հետևելու է օրենսդրությամբ սահմանված նորմերի պահպանմանը (կաթնամթերքում կաթնայուղը կարող է փոխարինվել…
Կարդալ ավելինLes Mills Experience սպորտային միջոցառումը՝ Երևանում(Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ մայրաքաղաք Երևանում անցկացվեց աննախադեպ սպորտային միջոցառում, որը նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը։ Այս նպատակով Հայաստան էր ժամանել լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսը։ Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի մայրաքաղաքի զբոսաշրջային զարգացման կյանքում։ Կից՝ տեսանյութի հղումը, https://www.facebook.com/watch/?v=670967059271865
Կարդալ ավելինՄեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավման նպատակով Ֆրանսիայի դեսպանության հետ նախորդ տարի ստորագրվել է…
Կարդալ ավելինՀայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում
Հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել միջազգային ամենամեծ ու ազդեցիկ մուսուլմանական կազմակերպության՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Վերջինս վերահաստատում է երկրների հավատարմությունը կազմակերպության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներն, ինչպես նաև՝ ԻՀԿ գագաթնաժողովի ու ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերին։ Հռչակագրի դրույթներից երկուսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես՝ բանաձևով Հայաստանին կոչ է արվում «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները»։ ԻՀԿ անդամ երկրներին…
Կարդալ ավելին«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է
Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» հերթական նիստը
Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ խնդիրների և դրանց լուծման նպատակով տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» այս տարվա առաջին նիստը: Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկված են անհատ փորձագետներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, Երևան քաղաքի ավագանու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են ուսման վարձի մասնակի փոխհատուցման և կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր
Կարդալ ավելինԵրևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին…
Կարդալ ավելին«ԿԱԹ 3.2%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող «Կաթ 3.2%» արտադրատեսակի նմուշը կրկնակի ուսումնասիրվել է լաբորատոր պայմաններում։ Արձանագրվել է, որ արտադրատեսակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին։ Հաշվի առնելով փորձաքննության դրական արդյունքները և խախտումների վերացման փաստը՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀամագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում
Ամիօ բանկը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում: Համագործակցության շրջանակում համալսարանի միջին և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից: Հիշեցնենք, որ Ամիօ բանկն արդեն երկրորդ տարին է, որ իրականացնում է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին և բարձր առաջադիմությամբ մինչև 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար: Ծրագրի մանրամասները ներկայացված են Amio…
Կարդալ ավելին









