Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։ Ծրագրում…
Կարդալ ավելին«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արտսվիթ» ՍՊԸ-ին (Երևան, Մալաթիա-Սեբաստիա) պատկանող պաղպաղակի արտադրամասում։ Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով՝ վերացվել է կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադային արտադրատեսակի արտադրության կասեցումը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը՝ ապահովելու համար սննդամթերքի անվտանգության և որակի պահպանումը։
Կարդալ ավելինՊարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող և շտապօգնության մեքենայի երթևեկը խոչընդոտող վարորդին.տեսանյութ
Ամիօ-ում Ձեր հիփոթեքը կթեթևանա
Ամիօ բանկում Ձեր հիփոթեքը կարող է նվազել 1.5%-ով: Տեղափոխե´ք այն և վայելե´ք ավելի թեթև վճարումները: Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում՝ ավելի շահավետ պայմաններով: Այս առաջարկը հնարավորություն է տալիս նվազեցնել գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը մինչև 1.5%-ով, ստանալ ֆինանսական ազատության նոր զգացողություն և օգտվել մի շարք առավելություններից: Ամիօ-ում Ձեր հիփոթեքը դառնում է ավելի թեթև, քանի որ. Վճարելու եք մինչև 1.5% ավելի ցածր տոկոսադրույք Կարող եք երկարաձգել մարման ժամկետը և թեթևացնել ամսական վճարումները Վարկը…
Կարդալ ավելինԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
Պարենային անվտանգությունը սկսվում է հենց անվտանգ սնունդից Պարենի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին՝ ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) նախաձեռնությամբ։ Օրը նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու պարենային անվտանգության, սովի հաղթահարման, առողջ սննդի հասանելիության և կայուն գյուղատնտեսության կարևորության վրա։ Սննդամթերքի անվտանգությունը պարենային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է և Պարենի համաշխարհային օրն առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ պարենային անվտանգությունը յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և տնտեսական մշտական հասանելիությունն է բավարար, անվտանգ և որակյալ սննդին։…
Կարդալ ավելինՈչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ
Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ.ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման: Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։ Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այսկերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես…
Կարդալ ավելինՏեղափոխեք ոսկու գրավով վարկն Ամիօ բանկ և ստացեք 120% ֆինանսավորում
Ունե՞ք ոսկու գրավով վարկ. այժմ հնարավոր է այն տեղափոխել Ամիօ բանկ, որտեղ ոսկու յուրաքանչյուր գրամ կստանա իր իրական կամ նույնիսկ ավելի բարձր արժեքը: Բանկն առաջարկում է ոսկու գնահատված արժեքի մինչև 120% վարկավորում՝ արագ, պարզ և շահավետ պայմաններով, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել Ձեր ոսկու արժեքը և ստանալ ֆինանսական առավելություն՝ նոր պայմաններով և հուսալի սպասարկմամբ: Այս առաջարկը ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու, ֆինանսական առավելություն և հարմարավետություն ստանալու հատուկ հնարավորություն է: Ամիօ բանկը, որպես հուսալի ֆինանսական ընկեր,…
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 223 դեպք. գրանցվել է 45 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 67 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-13-ը: Բացահայտվել է 223 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 35 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, 16-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության, 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 5 դեպք՝ խուլիգանության, 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության…
Կարդալ ավելինԿառավարությունը կկրճատի երկրի պետական պարտքը՝ Կենտրոնական բանկի հաշվին. քննարկումներ ԱԺ հանձնաժողովում
Հայաստանի կառավարության վրա նոր պարտավորություն է դրվելու։ Այսպես, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60%-ը գերազանցելու համար Կառավարությունը ստիպված կլինի ստանալ Ազգային ժողովի թույլտվությունը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է Հանրապետության ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։ Պաշտոնյայի խոսքով, նախարարությունը, հաշվետվությունների և ֆինանսական կառավարման հիմնական ցուցանիշների ճշգրիտ արտացոլումն ապահովելու համար, ակտիվորեն համագործակցում է Արժույթի…
Կարդալ ավելինՆեթանյահուի գրասենյակը հաստատել է Գազայից պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Գազայի հատվածից պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը և հրապարակել նրանց անունները, որոնց թվում է նաև Դոնբասից բնիկ Մաքսիմ Խարկինը։ «Իսրայելի կառավարությունը ողջունում է առևանգվածների դեպի հայրենիք վերադարձը… Նրանց ընտանիքները լիազոր մարմինների կողմից տեղեկացվել են, որ նրանք միացել են Գազայի հատվածում մեր ուժերին և շուտով կուղևորվեն Իսրայելի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գրասենյակի կողմից հրապարակված պատանդների ցանկում է նաև Դոնբասի բնակիչ Խարկինը։
Կարդալ ավելին








