Էրդողանն իսլամական երկրներին կոչ է անում Իսրայելի դեմ դաշինք կազմել

Էրդողանն իսլամական երկրներին կոչ է անում Իսրայելի դեմ դաշինք կազմել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դաշինք կազմեն Իսրայելի կողմից «ծավալվող էքսպանսիոնիզմի սպառնալիքի» դեմ, հայտնում է Reuters-ը։ Այսպես նա մեկնաբանել է իսրայելական զորքերի կողմից ամերիկաբնակ թուրք կնոջ սպանությունը, ով ուրբաթ օրը մասնակցել էր Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման դեմ բողոքի ցույցին։ «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, իսրայելական ավազակապետությունը և իսրայելական պետական ​​ահաբեկչությունը, իսլամական երկրների դաշինքն է», – ասել է Էրդողանը Ստամբուլի մերձակայքում…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ում թռչնագրիպով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել կենդանիների հետ կոնտակտ չունեցող մարդու մոտ

ԱՄՆ-ում թռչնագրիպով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել կենդանիների հետ կոնտակտ չունեցող մարդու մոտ

ԱՄՆ-ի առողջապահական պաշտոնյաները հաստատել են թռչնագրիպով մարդու վարակման դեպքը մի հիվանդի մոտ, ով կենդանիների հետ շփում չի ունեցել: Միսսուրիի հիվանդը բուժվել է հիվանդանոցում և դրանից հետո ապաքինվել է, հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից (CDC): Ըստ CDC-ի, սա թռչնագրիպի 14-րդ դեպքն է ԱՄՆ-ում 2024 թվականին և առաջինն է՝ առանց վարակված կենդանիների մասնագիտական ​​ազդեցության: Գործակալությունը նշում է, որ իրենց ներկայիս տվյալների հիման վրա ընդհանուր բնակչության համար ռիսկը մնում է ցածր: Թռչնագրիպը վիրուսային հիվանդություն է, որը…

Կարդալ ավելին

Ամերիկացի լրագրողն ասել է, որ ինքն «ավելի շուտ աշխարհը կազատեր Նեթանյահուից, քան ՀԱՄԱՍ-ից»

Ամերիկացի լրագրողն ասել է, որ ինքն «ավելի շուտ աշխարհը կազատեր Նեթանյահուից, քան ՀԱՄԱՍ-ից»

Chicago Sun-Times-ի սյունակագիր Նիլ Սթայնբերգն այս շաբաթ գրել է, որ ավելի շուտ աշխարհը կազատեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, քան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից: Վերջերս Գազայում Իսրայելի պատերազմի սարսափները դատապարտող սյունակում Սթայնբերգը նշել է իր համոզմունքը, որ Նեթանյահուն ավելի կործանարար ուժ է, քան պաղեստինյան խմբավորումը, որը 2023թ.-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելում սպանեց և առևանգեց մոտ 1500 մարդու։ «Եթե ես ընտրություն ունենայի ՀԱՄԱՍ-ից ազատվելու և Նեթանյահուից ազատվելու միջև, ես կընտրեի Նեթանյահուին», – նշել է Սթեյնբերգը՝ պատմելով վերջերս Դեմոկրատների ազգային…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել է 6 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 6 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել է 6 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 6 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, ֆիզիկական ներգործության և զորակոչից խուսափելու՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, հոգեկան ներգործության, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 387.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.94 դրամ (աճել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  509.68 դրամ (նվազել է 0.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-428 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Պարենամթերքի համաշխարհային գները նվազում են. ինչն է էժանացել է վերջին մեկ ամսում

Պարենամթերքի համաշխարհային գները նվազում են. ինչն է էժանացել է վերջին մեկ ամսում

Պարենամթերքի համաշխարհային գները 2024 թվականի օգոստոսին վերստին նվազել են։ Շաքարավազի, մսի և հացահատիկի գների անկումը գերակշռում է բուսական յուղերի և կաթնամթերքի գների աճին, հայտնում է ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը (FAO): Ըստ FAO-ի՝ պարենի գների ինդեքսը 2024 թվականի օգոստոսին կազմել է 120,7 կետ՝ աննշան զիջելով հուլիսյան վերանայված ցուցանիշին: Ըստ FAO-ի՝ հացահատիկի գների ինդեքսը օգոստոսին կազմել է 110,1 կետ, ինչը 0,5%-ով ցածր է այս տարվա հուլիսի արժեքից և 11,9%-ով ցածր 2023 թվականի օգոստոսի արժեքից։ Ցորենի արտահանման համաշխարհային գները նախորդ ամսվա…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը

ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է․ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալու, օրը որոշված է։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին ասել է՝ իրենք պատշաճ ժամկետում իրազեկում են Արարատ Միրզոյանի հանդիպումների մասին։ «ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- մասնավորապես, ասել է Բադալյանը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ…

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը

Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Այս մասին  հայտնում են  Երևանի քաղաքապետարանից: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի աշնանը

Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի աշնանը

Բելառուսում առաջին Հայ առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի հոկտեմբերին։ Նման մտադրության մասին սեպտեմբերի 6-ին, ըստ БЕЛТА գործակալության՝ կառուցվող տաճար այցելության ժամանակ հայտարարել են արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը և Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարյովը։ Խոսելով բելառուսահայ համայնքի և առհասարակ Բելառուսի համար այս եկեղեցու նշանակության մասին, որը հայտնի է որպես երկիր, որտեղ խաղաղ գոյակցում են տարբեր դավանանքների և ազգությունների ներկայացուցիչներ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Նման սուրբ վայրի առկայությունը վիթխարի գործ է: Գաղափարը հիանալի է,…

Կարդալ ավելին
1 81 82 83 84 85 570