ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր, ի մասնավորի՝ սննդի կառույցը ապահովված չի եղել՝ – ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, – անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված խախտումները…
Կարդալ ավելինՄայիսի 1-ին միջոցառումներով պայմանավերված՝ Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն
մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:
Կարդալ ավելինԴու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ
Ամեն ինչ դառնում է ավելի պարզ ու շահավետ, երբ միավորվում է մեկ լուծման մեջ։ Հենց այդ գաղափարով էլ ստեղծվել են Ամիօ բանկի փաթեթները՝ բանկային ծառայությունները դարձնելով ավելի հարմար, հասկանալի և հասանելի։ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների երեք փաթեթ՝ Active, Pro և Exclusive։ Սկսած ամենօրյա բանկային գործարքներից մինչև պրեմիում սպասարկում՝ յուրաքանչյուր փաթեթ իր մեջ միավորում է այն ծառայությունները, որոնք սովորաբար օգտագործվում են առանձին։ • Active՝ պարզ և արագ բանկինգի համար • Pro՝ ավելի լայն հնարավորություններ…
Կարդալ ավելինԵվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն է։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել են շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով 2025 թվականի համար սահմանված թիրախների ավելի քան կեսի իրականացումը։ Դպրոցների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ ևս գրանցվել է զգալի…
Կարդալ ավելինԻսրայելը, հնարավոր է, շուտով ստիպված կլինի դարձյալ գործել՝ Իրանից բխող գոյութենական սպառնալիքները վերացնելու համար. Կաց
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ թեև Իսրայելը սատարում է Իրանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների դիվանագիտական ջանքերին, ընդսմին, երկիրը, գուցե, «շուտով ստիպված կլինի դարձյալ գործել՝ «վերացնելու համար Իսլամական Հանրապետությունից բխող «գոյութենական սպառնալիքները», գրում է Times of Israel-ը։ «Վերջին տարվա ընթացքում Իրանը չափազանց լուրջ հարվածներ է կրել, որոնք նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել»,- Իսրայելի ռազմաօդային ուժերի հաջորդ հրամանատար Օմեր Տիշլերին գեներալ-մայորի կոչում շնորհելու արարողության ժամանակ ասել է Կացը։ «ԱՄՆ նախագահ Թրամփը, վարչապետ…
Կարդալ ավելինԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը
Ամիօ բանկը, առանձնակի կարևորելով հաճախորդի փորձառությունը, մշտապես կիրառում է միջազգային չափորոշիչներ և գնահատման մեթոդներ, ինչպես նաև ներդնում է ներքին գործիքներ՝ փորձառության արդյունավետ և համակարգային կառավարման համար։ Այս համատեքստում բանկը չափում է գոհունակության (CSI) և լոյալության (NPS) ցուցանիշները՝ դրանք օգտագործելով առավել հաճախորդակենտրոն ռազմավարության ստեղծման համար։ Մշտապես բարելավվող ցուցանիշները վկայում են, որ Ամիօ բանկը արդեն ձևավորել է կայուն հարաբերություններ և հաճախորդների փորձառության կառավարման համակարգային մոտեցում։ Բարելավումները միտված են առավել հարմարավետ, պարզ և արդյունավետ օգտագործման փորձառություն ապահովելուն։ Այս…
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արձագանք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ – սննդի կառույցի սպասք լվանալու համար նախատեսված տարածքների պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, առաստաղները եղել են բորբոսնած և առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ, – խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վելես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների պաշտպանության ոլորտին և այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում արձանագրվող մտահոգիչ դեպքերին՝ կապված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց վնասելու, կենդանիների մասնակցությամբ ապօրինի մարտերի կազմակերպման և անցկացման ու այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ խնդ Մանասյանը շեշտել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը միայն կենդանիների պաշտպանության հարց չէ,…
Կարդալ ավելինԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների 3 փաթեթ
Այսօր առաջատար ընկերությունները գնալով ավելի հաճախ են անցնում փաթեթային առաջարկների՝ միավորելով իրենց ծառայությունները մեկ ամբողջական լուծման մեջ։ Այս մոտեցման նպատակն է ոչ միայն բավարարել հաճախորդների հիմնական կարիքները, այլև առաջարկել ամբողջական և հարմարավետ փորձառություն` առավել շահավետ պայմաններով։ Որպես կայուն և զարգացող բանկ՝ Ամիօն ներկայացրել է «Ամիօ փաթեթներ»-ը՝ միավորելով ամենապահանջված ծառայությունները մեկ տեղում։ Ամիօի երեք փաթեթները՝ Active, Pro և Exclusive, նախատեսված են տարբեր կենսակերպերի և ֆինանսական պահանջների համար։ Active փաթեթը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են…
Կարդալ ավելինՈսկու գինը մարտի վերջից ի վեր առաջին անգամ իջել է 4550 դոլարից ցածր՝ մեկ ունցիայի դիմաց
Comex բորսայում 2026 թվականի հունիսին մատակարարման ոսկու ֆյուչերսի արժեքը մարտի 30-ից ի վեր առաջին անգամ իջել է 4550 դոլարից ցածր՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, վկայում են առևտրի տվյալները։ Մոսկվայի ժամանակով 16:20-ի դրությամբ գինը նվազել է 1,34%-ով՝ հասնելով 4546,8 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։ Մոսկվայի ժամանակով 16:25-ին անկումը մի փոքր դանդաղել է. ֆյուչերսը վաճառվում էր 4547,5 դոլար մակարդակում (-1,32%): Միաժամանակ, 2026 թվականի մայիսին մատակարարման արծաթի ֆյուչերսը նվազել է մինչև 72,155 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց՝ կորցնելով 2,16%
Կարդալ ավելին









