Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մտադիր չէ ակտիվորեն նախաձեռնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգը: Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչեւը: «Ոչ, ԱՀԿ-ի մասին հաստատ ասում եմ, որ ոչ: Իր նախաձեռնությամբ Ռուսաստանը դուրս չի գա», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:   Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության փակման մասին խոսք չի գնում, հայտարարել է Իլյիչեւը:  «Այս մասին ոչ ոք չի խոսում»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության հարցին:  

Կարդալ ավելին

Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. Արարատ Միրզոյան

Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. Արարատ Միրզոյան

Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ նիստին կառավարության ժամին,  պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավորների՝ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման անցկացման վայրերի դերի մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դա այդքան էլ կարեւոր չէ։ Նա չբացառեց, որ հետագայում այդ հանդիպումները կանցկացվեն ինչպես Երեւանում, այնպես էլ Անկարայում։ «Այս պահին կարող եմ միայն ասել, որ, ցավոք, որքան էլ խոսվի առանց նախապայմանների գործընթացի…

Կարդալ ավելին

Իշխանության և ժողովրդի համար խիստ անընդունելի է Արցախի հայերի մասին Շառլ Միշելի ձևակերպումը․ Արցախի նախագահը՝ ԱԽ նիստին

Իշխանության և ժողովրդի համար խիստ անընդունելի է Արցախի հայերի մասին Շառլ Միշելի ձևակերպումը․ Արցախի նախագահը՝ ԱԽ նիստին

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար…

Կարդալ ավելին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ

2022 թվականի սկզբին ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ տնտեսական ակտիվության ուժեղ վերականգնում է դիտարկվում։ Հայաստանում 12-ամսյա գնաճը ավելի արագ է նվազել, քան սպասվում էր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Սակայն, ըստ նրա, փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումը եւ Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ անորոշություն են ստեղծել տարածաշրջանային տնտեսական գործընթացների առումով։ «Բավականին բարձր անորոշությունների եւ բազմակողմ ռիսկերի…

Կարդալ ավելին

Երեւանի քանի պոլիկլինիկա կփակվի երեք տարում․ մանրամասներ

Երեւանի քանի պոլիկլինիկա կփակվի երեք տարում․ մանրամասներ

N1 պոլիկլինիկան, N5 պոլիկլինիկան եւ Քաղաքային էնդոկրին դիսպանսերը կմիանան N4 պոլիկլինիկային։ Նախատեսվում է նաեւ միավորել N1 պոլիկլինիկայում եւ Քաղաքային էնդոկրին դիսպանսերում մատուցվող ծառայությունները, իսկ N5 պոլիկլինիկայի գործունեությունը կշարունակվի նույն հասցեում որպես N4 պոլիկլինիկայի մասնաճյուղ։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում։ «Հերացի» պոլիկլինիկայի գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ բանակցություններ են ընթանում։ Արաբկիրի մանկական պոլիկլինիկան կմիանա  «Նոր Արաբկիր»  բժշկական կենտրոնին, Սարի թախի պոլիկլինիկան՝  N17 պոլիկլինիային, Նորագավիթի պոլիկլինիկան՝ N13 պոլիկլինիային, իսկ Նուբարարշենի պոլիկլինիկան՝ Նոր Արեշի պոլիկլինիային։ Նշվում…

Կարդալ ավելին

Երեւանի քաղաքապետը վստահեցնում է՝ բազմաբնակարան շենքերի սպասարկման համար ծախսվում է ավելի քան 14,5 միլիոն դոլար

Երեւանի քաղաքապետը վստահեցնում է՝ բազմաբնակարան շենքերի սպասարկման համար ծախսվում է ավելի քան 14,5 միլիոն դոլար

Երեւանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի սպասարկման վրա տարեկան ծախսում է 7 միլիարդ դրամ (ավելի քան 14,5 միլիոն դոլար-խմբ.)։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա բացատրեց, որ այս գումարը ծախսվում է վերելակների համար։ «Գումարներ են ծախսվում նաեւ այլ ուղղություններով»,-ասաց նա։

Կարդալ ավելին

Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր

Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր

Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ NEWS.am–ին ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման…

Կարդալ ավելին

Ով է Շահին Մուստաֆաևը եվ 12 հոգանոց հայկական հանձնաժողովի դեմ կրկնակի ադրբեջանական հանձնաժողովի անդամներ

Ով է Շահին Մուստաֆաևը եվ 12 հոգանոց հայկական հանձնաժողովի դեմ կրկնակի ադրբեջանական հանձնաժողովի անդամներ

Երեկ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի այս կազմի գերակշիռ մասի անունները ՀՀ-ում առանձնապես բան չեն ասում. նրանց մի մասի լուսանկարները միգուցե ծանոթ լինեն հայ հանրությանը: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին վստահաբար շատերն են ճանաչում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հրապարակել է սահմանագծման հարցերով իրենց հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն է: Իսկ ո՞վ է Շահին Մուստաֆաևը։…

Կարդալ ավելին

Համբարձում Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մեծ աջակցության համար

Համբարձում Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մեծ աջակցության համար

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Համբարձում Հակոբյանն առաջին հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին մեծ աջակցության համար: «Ցանկանում եմ միայն շնորհակալություն հայտնել բոլորին այս մեծ աջակցության համար»,- խառը գոտով անցնելիս ասաց բռնցքամարտիկը՝ չցանկանալով մեկնաբանել հաղթական մենամարտը: 80 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում միչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ: Հայաստանի հավաքականի մարզիչներից Կարեն Ղազարյանի խոսքով, Հակոբյանը հաղթանակի հասավ կամային որակների շնորհիվ: «Մենամարտը ստացվեց սպասվածի համաձայն: Համբարձում Հակոբյանը հաղթանակի հասավ իր կամային որակների շնորհիվ:…

Կարդալ ավելին

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ, NEWS.am–ին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսությունից։ Պատվիրակության մեջ են եղել Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զոպույեանը, Հ.Յ.Դ. Լիբանանի կենտրոնական կոմիտեի եւ խորհրդարանի հայկական ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր  երեսփոխան Ժիրայր Ռեյիսյանը, Սիրիայի Հ.Յ.Դ. կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վրեժ Եագուպյանը և այլք։ Նախագահ Ասադը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետին եւ իրեն ընկերակցող պատվիրակության այցը։ Նախագահը իր խոսքում հիշատակել է…

Կարդալ ավելին
1 488 489 490 491 492 569