«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը Կուբայում լույս տեսնող «Universidad y Sociedad» ամսագրին
Միջազգային հարթակներում ինդեքսավորված “Universidad y Sociedad” գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են «գիտական» մի շարք հոդվածներ, որոնք ունեն քաղաքական կողմնակալ մոտեցումներ, ընդգծված հակահայկական ու հակագիտական ուղղվածություն, պարունակում են բացահայտ կեղծիք, թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝ Aliyev Zaur Bilal Oglu. (2020). A vision on Armenian-Turk conflict during the beginning of XX century՝ խեղաթյուրված են 1915 թ․ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայոց ցեղասպանությունը, փաթեթավորելով որպես հարկադիր միգրացիա և հայերին մեղադրելով 518…
Կարդալ ավելինՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ
Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված ու ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչը, իր ձայնով ու կերպարով ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու հոգին աշխարհի բեմերում։ Ծննդյան անունը՝ Մուրադ Ամիրխանյան, բայց օտարների համար անսովոր հնչող անուն-ազգանունը փոխվեց, որպեսզի արտասահմանյան հանդիսատեսը չխեղաթյուրի այն, դառնալով Ադամ Բարրո։ Ձայնային դիապոզոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա միաժամանակ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով…
Կարդալ ավելինԱզգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։ Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։ Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրվել են Արգենտինայի և Բրազիլիայի այլ միջազգային փառատոների ղեկավարներ, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ 2026-2028 թվականներին կայանալիք փառատոների համար։ Բրազիլիայի «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին 24 թատերախումբ…
Կարդալ ավելինՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է իր 80-ամյակը՝ ընդգծելով Հայաստանում գյուղական կյանքի կարևորությունը
Գյուղատնտեսական փառատոները պարզապես տոնակատարություններ չեն, դրանք հզոր հարթակներ են՝ ճանաչելու գյուղատնտեսների ներդրումը, ամրապնդելու համայնքային կապերը և ներկայացնելու տեղական բերքի բազմազանությունն ու հարստությունը։ Այս տարի Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) միացել է «Բերքի տոն». գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին։ ՊԳԿ-ի տաղավարներում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ստացան Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի յոթ շահառու գյուղացիական խմբեր, որոնք կիսվեցին իրենց պատմություններով՝ ընդգծելով ոչ միայն մշակույթն ու ավանդույթները, այլև հայաստանյան գյուղատնտեսության առատությունը։ ՊԳԿ-ի մասնակցությունը կազմակերպության…
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ տարեցների համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնած տարեցների ներգնա շրջագայությունների ծրագրի հերթական ուղղությունը Գառնին ու Գեղարդն էին։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մեր տատիկներն ու պապիկներն այցելեցին պատմամշակութային կարևոր վայրեր, ունեցան գեղեցիկ ու հիշարժան օր, ձեռք բերեցին նոր ծանոթություններ և վարչության պետ Գևորգ Ղարիբյանի հետ քննարկեցին իրենց խնդիրները: Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 55 շրջագայություն՝ շուրջ 9 ուղղություններով, որոնցում կներառվի 1100 տարեց։
Կարդալ ավելինԱպահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով
Շտապե´ք օգտվել ներդրման այս բացառիկ հնարավորությունից՝ ստանալով եռամսյակային եկամուտ: Ամիօ Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական թողարկման մասին՝ ներդրողներին առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Դրամային պարտատոմսերը տրամադրվում են տարեկան 10.25% եկամտաբերությամբ, իսկ դոլարային պարտատոմսերը՝ տարեկան 5.75% եկամտաբերությամբ։ Արժեկտրոնային եկամուտների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Տեղաբաշխումը սկսվում է 2025թ. սեպտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11-ը։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են. Դրամային պարտատոմսերի ծավալը՝ 3,000,000,000…
Կարդալ ավելինՓոխմարզպետ ռեալ դեմքով .
Լոռու փոխմարզպետ նշանակվեց ԱՐՍԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ՝ այսօր կառավարութայն նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Ղարիբյանը նշանակվել է, Լոռու մարզպետի տեղակալ: Շնորհավորում եմ Լոռու մարզի մեր հարգելի ազգաբանկչությանը , Արսեն Ղարիբյանի մտերիմներին, ճանաչողներին և հարազատներին այն բանի համար, որ հրաշալի անձնավորություն նշանակվել է գործադիր պաշտոնում, իհարկե /պաշտոն/ բառը դժվար է համադրել Ղարիբյանի նման համեստ, պատրաստակամ, աշխատասեր, բանիմաց ՝ ինչպես ժողովուրդն է ասում / մեծի հետ մեծ -փոքրի հետ փոքր/ , մարդ տեսակին: Սակայն ժողովրդի ծոցից …
Կարդալ ավելինԱդրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»
Մոսկվայում հրատարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ Վերջինս իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական…
Կարդալ ավելինԵրթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները տվել են դրական արդյունք
Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։ Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդալ ավելին








