Աստղիկ բկ-ի մասնագետները՝ տնօրեն Ասատուր Ասատրյանի գլխավորությամբ, փետրվարի 3-4-ը Սոչիում մասնակցում են Հայկական ուռուցքաբանական 2-րդ կոնգրեսին

Փետրվարի 4-ին Վահանագեղձի քաղցկեղի ժամանակ վիրաբուժական միջամտության արդյունավետ ծավալի ընտրության մեր փորձը թեմայով զեկույց կունենա Աստղիկ բկ-ի Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանը: Հ.Գ. Այդ մասին տեղեկանում ենք «Աստղիկ»  բկ ֆեսբուքյան էջից:

Կարդալ ավելին

Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ զավակներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր եւ  քրոջ  միջեւ: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում  նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ: Հատուցում է նախատեսված նաեւ այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու: Կառավարության ներկայացրած որոշ…

Կարդալ ավելին

Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ երբ ստուգման ընթացքը կասեցվում է օրենքով սահմանված կարգով, ապա պետք է երկարաձգվի նաեւ վաղեմության ժամկետի ընթացքը: Սակայն օրենքով սահմանված չէ, թե որքան պետք է երկարաձգվի այդ ժամկետը: Առաջարկվում է երկարաձգել կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով: Նախատեսվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում  ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ: Հորիզոնական մոնիտորինգի համակարգին վերաբերող դրույթն առաջարկվում…

Կարդալ ավելին

Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանի խոսքով՝   առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: «Տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո՝ միայն  2021 թվականին,  170 հազարից ավելի որոշում է կայացվել,  5000-ին հասնող  վարորդական իրավունքի կասեցում է իրականացվել», -ասել է նա՝ հավելելով, որ ըստ վիճակագրական տվյալների,  տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որեւէ կերպ չի փոխել…

Կարդալ ավելին

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

Նախագիծը կնպաստի հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ կկանխի հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժի փորձերը: Տրանսֆերային գնագոյացման ստուգումների հատուկ ընթացակարգ է գործելու: Հարկ վճարողը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին է ներկայացնելու իր վերահսկվող գործարքների մասին ծանուցումը, որից հետո յուրաքանչյուր ներկայացված ծանուցում ենթարկվելու է անհատական վերլուծության: Որեւէ ռիսկի վերհանման դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հարկային մարմինը դիմելու է հարկ վճարողին, որպեսզի…

Կարդալ ավելին
1 533 534 535 536 537 566