Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ի երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հայտնում են

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Spread the love