ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցել է Մոսկվայում ահաբեկչության կապակցությամբ:
«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգային սրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական ակտի հետևանքով բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Խորին ցավակցությունս Ռուսաստանի ժողովրդին: Բոլոր տուժածներին մաղթում եմ առողջություն»,- ասվում է ցավակցական ուղերձում: