Գիշերը ժամը 1։30–ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անհայտ անձը բութ գործիքով մեկ հարված է հասցրել Ս. Սահրադյանի գլխին` ետևից` պատճառելով նախնական տվյալներով թեթև վնաս, և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ NEWS.-am–ի տեղեկություններով՝ տուժողը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Սահակ Սահրադյանն է։ «Գիշերը ժամը 3-ի սահմաններում հաղորդում ստացվել է այն մասին, որ անհայտ անձը մեկ հարված է հասցրել Ս. Սահրադյանի գլխին` ետևից` պատճառելով նախնական տվյալներով թեթև վնաս, և դիմել փախուստի։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ…
Կարդալ ավելինՊուտինը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է ՌԴ պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի մշակմանն աջակցելու հարցում.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական այցի ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հաստատվել է ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում», – ասվում է հաղորդման մեջ։ Երկկողմ օրակարգի…
Կարդալ ավելինԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է , որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառեն կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը սննդի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ…
Կարդալ ավելինՈստիկանության զորքերի 2023 թվականի լավագույն զինծառայող է ճանաչվել Ռուբիկ Պողոսյանը(տեսանյութ)
Ոստիկանության զորքերի 2023 թվականի լավագույն զինծառայող է ճանաչվել Ռուբիկ Պողոսյանը։ Լրատվություն
Կարդալ ավելինGarden Inn Resost Sevan/ Հյուրընկալության անվերջանալի սահմանները.(ֆոտոռեպորտաժ)
Զբոսաշրջության կարևոր գրավականներից մեկը երկրում բարձրակարգ հյուրանոցների առկայությունն է: « Garden Inn » ռեստորան-հյուրանոցը , հավատարիմ մնալով հյուրերին առավելագույն բարձրակարգ ծառայություններ մատուցելու և նրանց պահանջները բավարարելու իր ռազմավարությանը , նշանակալից ներդրում ունի Սևանում զբոսաշրջության զարգացման և կայունացման գործում: Շուրջ 7 տարի առաջ հիմնադրված ռեստորան-հյուրանոցային համալիրն այսօր արդեն Սևանի ափին համարվում է տարածաշրջանի առաջատար կառույցներից մեկը դրա մասին է վկայում օտարերկրյա բազմաթիվ զբասաշրջիկների հոսքը , ովքեր իրենց հանգիստ են վայելում այս հիասքանչ կենտրոնում: Ռեստորանի կարևորագույն առավելություններից…
Կարդալ ավելին«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը
Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) հայ կերպարվեստում արտառոց ֆիգուր է, որի ստեղծագործությունները՝ հատկապես դիմանկարները, նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին։ Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին Թիֆլիսում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ 1941 թվականից բնակվել և ստեղծագործել է Երևանում: 1946թ-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: Ցավոք, Արփենիկի կյանքը շատ կարճ էր՝ ընդամենը 48 տարի, կյանքի օրոք ունեցել է մեկ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես: Նրա ստեղծագործական ժառանգությունը…
Կարդալ ավելինՆերմուծման և տարանցիկ փոխադրման սահմանափակում սահմանափակում.ՍԱՏՄ
ՀՀ ՍԱՏՄ-ից հաղորդում են, որ Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հրապարակումը: Լրատվություն
Կարդալ ավելին«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին
«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին։ Այս որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։ Կառավարությունը որոշեց, որ սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։
Կարդալ ավելինՌԴ եւ ԵՄ ապրանքաշրջանառությունը հունիսի արդյունքներով իջել է 5 մլրդ եվրոյից ցածր՝ 1999-ի աշնանից ի վեր
Ռուսաստանի եւ Եվրամիության ապրանքաշրջանառությունը ցածր է 5 մլրդ եվրոյից՝ առաջին անգամ 1999թ. աշնանից ի վեր, վկայում են «Եվրոստատի» տվյալները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՌԴ-ի եւ ԵՄ-ի երկկողմ առեւտուրը կրճատվել է 10 տոկոսով մայիսի համեմատ՝ 4,9 մլրդ եվրո։ Սա նվազագույնն է 1999թ. սեպտեմբերից ի վեր, երբ ապրանքաշրջանառությունը կազմում էր 4,6 մլրդ։ Ամենից շատ նվազել է առեւտուրը Պորտուգալիայի հետ՝ 4,3 անգամ՝ 13,2 մլն եվրո, ինչպես նաեւ Չեխիայի եւ Իռլանդիայի հետ՝ մոտ կրկնակի, 121,5 եւ 41,5 մլն եվրո…
Կարդալ ավելին«20 դրամը, որ պիտի վճարեն, ճանապարհներ են կառուցվելու»․ սեպտեմբերի 1–ից տաքսիստները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն կտան
Տաքսիստները սեպտեմբերի 1–ից հաճախորդներին պարտավոր են տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները «Ես եմ» հարթակում կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում` տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան․ «Այդ…
Կարդալ ավելին